Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Նոր Սերունդ

21:23, Суббота, 02 Марта, 2013 года
Նոր Սերունդ
     Ես իհարկե հասկանում եմ, որ ապրում ենք 21-րդ դարում, որ մարդիկ անընդհատ խոսում են գենդերային հավասարությունից, ընդունում են համասեռամոլությունը, տարբեր աղանդներ...Մի խոսքով մեր ժամանակներում պետք է ամեն ինչ ընդունես կամ գոնե նորմալ վերաբերվես այլապես ինքդ քննադատության առարակա կդառնաս:
     Աղջիկ-տղա «դերափոխությունը» այնքան է խորացել, որ հետագան չեմ էլ ուզում պատկերացնել: Ես իհարկե կողմ եմ երբ աղջիկը, կինը լինում է խելացի, գործունյա, նախաձեռնող, բայց ոչ երբեք լպիրշ, գռեհիկ և նույնիսկ տղամարդկանց ոչ վայել պահվածքով...Մյուս կողմից էլ խեղաթյուրվում է իսկական հայ տղամարդու կերպարը:
     «Ապահով» խավի զավակները երկիրը համարում են իրենցը և այս դեպքում ուսում, նպատակներ, պայքար անիմաստ բառեր են դառնում նրանց համար ովքեր այդ ամենի արդյունքները արդեն իսկ վայելում են:
     Հայ երտասարդներ ովքեր հեշտությամբ ընկնում են տարբեր հոսանքների ազդեցության տակ՝ հրապուրվելով սին խոստումներով... Սոցիալական անհավասարությունը այնքան է խորացել, որ հոգեբանական լուրջ խնդիրներ է առաջացնում դեռևս կայանալ փորձող երիտասարդության շրջանում... Ոմանք նախըտրում են չաշխատել քանց թե աշխատել ինչ որ մեկի ղեկավարության ներքո, վիրավորական է երբ ելք են ման գալիս չծառայելու, երկրից գնալու...երբ մտածում են հակառակ սեռին կարելի է նվաճել միայն շքեղ մեքենայով (ինչքան ձեզ համար են զվարճալի հայելու առջև աղջիկների iPHONE-ով արված նկարները անյքան էլ մեզ համար ձեր մեքենաների և ոսկյա իրերի հետ արված նկարները):
     Աղջիկների մի մասը ընկել է գլամուրային հոսանքի տակ, մյուս մասը ինչ որ կոմպլեքսներից դրդված դեռ 18 տարին չլռացած փորձում է ամուսին գտնել, ոմանք էլ ցածր ինքնագնահատականի պատճառով շարունակում են տառապել չստացված սիրո համար (ևս մեկ ցավալի փաստ հիմա աղջիկները ավելի շատ են մերժվում), մի մասին էլ կարելի է մեղմ ասաց անվանել «շահամոլ» և անցնել առաջ:
     Ինչու չէ, կա նաև առողջ կորիզ...Երիտասարդներ որոնց հետ շփվելիս հոգեպես բավարարված ես զգում, որոնց մեջ վառվում է կյանքի հանդեպ սերը, ձգտումը դեպի նորի բացահայտումը...
     Եկեք շտկենք մեր մեջ առկա թերություններն ու դառնանք ավելի լավը, պայքարենք և հասնենք մեր նպատակներին, չէ որ մեր ապագամ մեր ձեռքերում է!!!
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
3620 | 8 | 0
Facebook