Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Դարձյալ թաքթաքուր խորհուրդ եմ անում

15:50, Пятница, 20 Января, 2017 года
Դարձյալ թաքթաքուր խորհուրդ եմ անում
    
Դարձյալ թաքթաքուր խորհուրդ եմ անում,
     Թե ինչ պահ կտաք ձեր ժամանակին,
     Մերկանքներդ բաց ցցված Քանանում`
     Չոշ-չոշ եք ասում ծեր ավանակին:
     Որ խոտի երկու դեզի արանքում
     Ճշգրիտ չգիտի` որ կողմը գնա,
     Սակավաբառ էր աղոթքս վանքում,
     Ձայն կա, որ պիտի հոգուդ մեջ զնգա:
     Թշվառի հարգը թե մարդ չիմացավ,
     Թող երեսփոխան նմանին կարգեն,
     Մարդ կա, ըստ կարգի թե որ չիրացավ,
     Սերնդե-սերունդ պիտի անարգեն:
     Վերջին անգամ եմ ասում զայրացած.
     -Խաչիկին թողեք տուն դառնա, ախպե՛ր,
     Ծանի՛ր հերոսիդ... Թուրքն էլ զարմացած
     Թող առերեսվի ցավին աղաբեր:

    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2067 | 0 | 0
Facebook