Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Դժբախտ պատահար

Milena
Автор:
Milena
23:07, Четверг, 28 Февраля, 2013 года
Դժբախտ պատահար

Ռուսաստանի Անդրբայկալյան գյուղում 1, 5 տարեկան երեխայի սպանության գործով դատական փորձաքննությունը պարզել է, որ երեխային այրել են կենդանի վիճակում: «Փորձագետների եզրակացությամբ` աղջնակը մահացել է վառարանում, նա այրվածքներն ստացել է կենդանի ժամանակ», - «Ինտերֆաքսին» հայտնել են մարզի քննչական վարչությունում: Երեխային սպանել է հարազատ քեռին: Ողբերգությունը տեղի է ունեցել Անդրբայկալյան Օլդոնդ գյուղում: Երեխայի մայրն իր զուգընկերոջ եւ երեխայի հետ եկել է 34-ամյա Անդրեյ Հաջիեւի մոտ` տան բաղնիքում լողանալու: Հյուրերի համար փոքր սեղան են գցել, որից հետո կնոջ հետ եկած տղամարդը քնել է: Երեխայի մայրը տնից բացակայել է ընդամենը 15-20 րոպե, երեխային թողնելով եղբոր մոտ: Վերադառնալով կինը երեխային չի գտել տանը: Ավելի ուշ երեխայի այրված մարմինը գտել են վառարանում: Հաջիեւը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ խոստովանական ցուցմունքներ է տվել:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8015 | 15 | 0
Facebook