Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

13:33, Среда, 28 Декабря, 2016 года
ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը վաղուց է համագործակցում ՎՊՀ-ի հետ, և ուսանողները տարբեր առարկաներից իրենց մանկավարժական պրակտիկան անց են կացնում այստեղ:

2016թ. դեկտեմբերի 8-ին կենսաբանաքիմիական ֆակուլտետի IV կուրսի ուսանողների և դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ա. Մելիքյանի ջանքերով դպրոցում անցկացվեց «Բնության գաղտնիքները» ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցում էին VII դասարանի աշակերտները, ովքեր նոր-նոր են բացահայտում բնության գաղտնիքները, իսկ բնությունն իր գաղտնիքները բացում է նրանց առջև, ովքեր հոգատար են ու սիրում են բնությունը:

Այս մրցույթի նպատակն էր աշակերտների մեջ դաստիարակել պատասխանատվություն բնության պահպանության խնդիրների նկատմամբ, քանի որ բնության հարստություններն անսպառ չեն, և կարևոր է, որ գալիք սերունդը բնությունն էլ ավելի հարուստ ու գեղեցիկ դարձնի:

Մրցույթն անցկացվեց 3 փուլով, աշակերտները շատ լավ էին պատրաստվել և հեշտությամբ էին պատասխանում հարցերին: Մրցույթին հրավիրված էին ՎՊՀ-ի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան Զ. Վարդանյանը, դասախոսներ Մ. Կիրակոսյանը, Ա. Գևորգյանը, Ա. Զալինյանը:

Խաղը գնահատում էր ժյուրին, որի նախագահն էր դպրոցի տնօրեն՝ Հ. Խումարյանը: Խաղի վերջում բոլոր թիմերն էլ ստացան խրախուսական նվերներ:

Մրցույթն ուսանելի ու հետաքրքիր էր, բոլոր մասնակիցները մեծ բավականություն ստացան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3346 | 0 | 0
Facebook