Շինարարությունը բարդ ու պատասխանատու գործընթաց է և կառուցապատողին պետք է ընտել մանրակրկիտ ուսումնասիրելով նրա կատարած աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական կազմն ու օգտոգործվող շինանյութը: Այսօր մեր երկրում շինարարությամբ զբաղվող ընկերություններից իր հստակ գործելաոճով առանձնանում է Մալխասյանիշին ընկերությունը՝ կարճ ժամանակահատվածում վաստակելով բարի համբավ և բարձր վստահություն: Պատասխանատվությամբ մոտենալով յուրաքանչուր պատվիրատուի ցանկություններին՝ ՄալխասյանՇինի թիմը հաշված ամսիների ընթացքում Ձեզ կհանձնի Ձեր երազաների առանձնատունը՝ ամենամատչելի շուկայական գներով և ամենաբարձր որակով: Պատահական չէ, որ ընկերությունը պատվով հաղթահարում է տարբեր խստապահանջ լաբորատորիաների փորձաքննություններն ու արժանանում բարձր տիտղոսների: 2016 թվականի ընթացքում ընկերությունը տարբեր ցուցահանդեսներում վայելեց այցելուների հետաքրքրությունն իր օրիգինալ տաղավարով և իհարկե մատուցած բարձրակարգ ծառայություններով; Արմենիա էքսպո ցուցահանդեսում ընկերություն արժանացավ Ոսկե մեդալի, կարճ ժամանակ անց ՝ Պանարմենիան էքսպո ցուցահանդեսում ևս ՄալխասյանՇին ընկերությունը որպես ոլորտի առաջատար դարձյալ արժանացավ Ոսկե մեդալի: 2016 թվական, հոկտեմբերի 29-ը: Արամ խաչատրյան համերգասրահում կայացած Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ ամենամյա ազգային մրցանակաբաշխության ընթացքում «ՄալխասյանՇին» ընկերությունը ճանաչվեց «Տարվա նախագծային շինարարական ընկերություն» անվանակոչմանը և Որակի նշանի: Ամփոփելով 2016 թվականը ընկերության տնօրենը պատմեց իրենց հաջողությունների մասին և ներկայացրեց առաջիկա նախագծերն ու ձեռնարկները: