Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

8 տարի անց դպրոցն էլի վերանորոգման կարիք ունի

Hasmik Shabi
Автор:
Hasmik Shabi
01:29, Четверг, 22 Декабря, 2016 года
8 տարի անց դպրոցն էլի վերանորոգման կարիք ունի


     Այս տարվա մայիսի 28-ին ուժգին քամու պատճառով Երևանում բազում տանիքներ փլուզվեցին։ Փլուզվեց նաև Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ազատամարտիկ Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցի տանիքը։ Դպրոցի տնօրեն Գոհար Անտոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով դպրոցի միայն տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 40-42 մլն դրամ, քանի որ տանիքը բավականին մեծ է։ Այդ իսկ պատճառով մինչ օրս դեռևս շինարարական աշխատանքներ չեն կատարվել։ «Այդ փոթորիկը այնքան ուժեղ էր, դպրոցի տարածքն էլ ամայի է, այսինքն դիմացը շենք չկա, որ խանգարեն, կոտրեն քամու ուժգնությունը: Առաջին հարվածը եղել է մեր այս շենքը, դպրոցի մյուս շենքի տանիքը չի փլուզվել: Այն կողմից չի եղել քամին»:
     Հիշեցնենք, որ դպրոցը 2008 թվականին հիմնանորոգվել էր, սակայն տանիքի փլուզումից հետո ի հայտ եկած հին տանիքի բեկորներից պարզ դարձավ, որ ժամանակին վերանորոգելիս հին տանիքի հիման վրա է արվել նորոգումը։ Գ. Անտոնյանը, չունենալով բավարար շինարարական իմացություն, չցանկացավ քննադատել իր տնօրինությունից առաջ կատարված աշխատանքները (տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2011թ. սեպտեմբերից) ։ Բայց չհերքեց այն փաստը, որ 2008թ. վերանորոգման ժամանակ չեն վերացվել դպրոցի 3-րդ հարկի որոշ վերին խոնավ պատերը։ Նա նաև ոչ մի տեղեկություն չունի, թե ինչքան գումար է ծախսվել նախկին վերանորոգման ժամանակ: «Կառավարությունը գումար է հատկացնում, նախարաությունն էլ անում է: Գալու են, սարքելու են, գնան: Մենք կապ չունենք: Ոչ ոք չգիտի, թե ինչքան գումար է ծախսվել»:
     Թեև վեց ամիս է անցել դեպքից, այս ընթացքում անձրևներ են եղել, սակայն բարեբախտաբար անձրևաջրերը դպրոցի պատերից չեն թափանցել. այս մասին փաստեց տնօրենը։ Նա նաև տեղեկացրեց, որ դպրոցի տանիքը կվերանորոգվի շինարարական մրցույթի ավարտից հետո։ Շինարարության համար հայտարարված մրցույթը սկսվել է, երբ կավարտվի՝ հայտնի չէ։ «Մենք գիտենք, որ մրցույթ է ընթանում, բայց թե ո՞նց է ընթանում, ի՞նչ է ընթանում, չգիտենք: Ոչ մեկ չգիտի, ո՞ր ընկերություններն են մրցույթին մասնակցում»:
     Շենգավիթ համայնքն ունի չորս ավագ դպրոց, որից մեկն էլ գտնվում է Չարբախում: Ըստ դպրոցի տնօրենի փաստմամբ այս դպրոցի աշակերտների թիվը 2015թ. 230 էր, բայց այս տարի 20-ով պակասել է: Այս դպրոցի աշակերտներից է Լաուրան։ Նա համոզված չէր, որ սեպտեմբերի 1-ից կշարունակեր ուսումը նույն դպրոցում, քանի որ լուրեր էին տարածվել, որ հնարավոր է՝ դպրոցն այլևս չգործի: Լաուրայի ընկերուհի Աննան ապրելով այս դպրոցի մոտակայքում, սովորում է Ռասիայի ավագ դպրոցում: «Թեև դժվար է ամեն առավոտ տրանսպորտով գնալ դասի, բայց դպրոցն այնքան գեղեցիկ է: Այնտեղ սովորում են հիմնականում կենտրոնում ապրող մարդիկ: Լավ սովորողները շատ են: Մեր դասարանում կան ընդամենը չորս տղա: Այնքան էլ լավ չեն սովորում, բայց նրանց հետ դասամիջոցներին ուրախ է անցնում: Ուրախ եմ, որ այնտեղ եմ սովորում»: Ուրախ է նաև Աննայի մայրը՝ Լուսինեն: «Լավ է, որ երեխաս կենտրոնի դպրոցում է սովորում: Կենտրոնի դպրոց է, ավելի լավ են կրթություն տալիս: Աղջիկս էլ լավ է սովորում: Գոհ եմ, որ այնտեղ է ուսումը շարունակում»:
     Հասմիկ Մանուկյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3878 | 0 | 0
Facebook