Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 2 ՎԱՐԿԱԾ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
05:34, Вторник, 20 Декабря, 2016 года
ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 2 ՎԱՐԿԱԾ

Միջպետական - տարածաշրջանային - գլոբալ քաղաքականություն կառուցելու գործում՝ սպանությունը, ըլնի էդ մասսայական, թե անհատական ձևով, ընդունված պրակտիկայա:
    

Թուրքիան էն տարածաշրջանային պետություննա, ով անմիջական մասնակցություն ունի սիրիական կոնֆլիկտում: ԻԳԻԼ կոչված ռազմա - ավազակային խմբավորումը, որը ստեղծվելա անգլո - ամերիկյան հետախուզության ջանքերով, սիրիական ու մերձավորարևե;յան տարածաշրջանային հարցերում ունի հարվածային դերակատարություն: Էդ դերակատարության վերացման հարցը օրակարգայինա Ռուսաստանի համար, քանի որ Սիրիայում գոյություն ունի ռուսական ռազմաբազա, որի լիկվիդացիան կապվածա Ասադի տապալման հետ: Ըստեղից էլ՝ ռուսական օժանդակությունը Ասադին:
    

Թուրքիայում վերջին ամիսներին տեղի ունեցան մասսայական սպանության ակտեր՝ տեռակտներ, որի կազմակերպիչները հատուկ ծառայություններն էին, իսկ մեղավոր կողմ որպես կանոն հրապարակայնորեն հայտարարվում էր ԻԳԻԼԸ: Էդ տեռակտների համար ավելի ճիշտա պատասխանատու կողմ հայտարարել ռուսական հատուկ ծառայություններին, քանի որ նպատակնա Թուրքիային ներգրավել ԻԳԻԼԻ դեմ պայքարի ճակատի մեջ, մի բան, որը ԱՄՊ - ի ու Անգլիայի սրտով չի կարա ըլնի: Հետևաբար, ռուս դեսպանի սպանության հարցում կա էրկու տարբերակ:

Առաջին, որ էդ կազմակերպել են անգլո - ամերիկյան հատուկ ծառայությունները՝ հատուկ վատացնելու ռուս - թուրքական մերձեցումը՝ ԻԳԻԼԻ դեմ պայքարելու հարցում:

Երկրորդ, կազմակերպել են հենց ռուսական ու թուրքական հատուկ ծառայությունները՝ միջազգայնորեն հայտարարելու համար, թե կոնկրետ ինչի՞ պետքա Թուրքիան ներգրավվի ԻԳԻԼԻ դեմ պայքարի համար:
    

Լսենք Էրդողանին. ՝՝Ռուս դեսպանի վրա ձեռք բարձրացնելը նշանակումա ձեռք բարձրացնել թուրք ժողովրդի վրա՝՝:

Սա բացառումա առաջին տարբերակը ու հաստատումա երկրորդը:
    
     Բնականա, որ դեսպանի սպանության փաստը Էրդողանը չէր կարա ողջուներ, ոչ էլ կարար լռության մատներ. շուն չի սպանվել, դեսպանա: Փաստացիորեն ու պաշտոնապես կնշանակեր, որ Թուրքիան ԻԳԻԼԻ կողմիցա: Այսինքն, կնշանակեր պատերազմ Ռուսաստանի դեմ, այսինքն նրա դեմ, ով պատերազմա հայտարարել ԻԳԻԼԻՆ:
    

Էրդողանի հայտարարությունը թարգմանելով թուրքերենից ռուսերեն կնշանակի. ՝՝Ինչ էլ որ ասես Վ. Պուտին քո դեսպանի սպանության առումով՝ համաձայն եմ հետդ՝՝:
    

Այ թե ինչի Թրամփի՝ որպես ԱՄՊ նախագահ ընտրվելը պետքա համարել որոշակի առումով զինադադար: Թրամփը հայտարարել էր իրա նախընտրական կամպանիայում, որ առաջնանպատակը ԻԳԻԼԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՆԱ, այլ ոչ թե ԱՍԱԴԻ դեմ, չնայած էն հանգամանքին, որ Ասադը լավ մարդ չի հանդիսանում: Թե ինչ ձևով կպայքարի ԻԳԻԼԻ դեմ Թրամփը, կերևա մյուս տարի: Կպայքարի՞ արդյոք բուն ամերիկյան ակտիվ միջամտությամբ, թե ՝՝կպայքարի՝՝ ռուս - թուրքական միջնորդավորված ձևով՝ հարցա:
     Էս տրամաբանության դեպքում կարելիյա նաև չբացառել երրորդ վարկածը, որ ռուս դեսպանի սպանության գործում խառն են էղել թե՛ ամերիկյան, թե՛ թուրքական, թե՛ ռուսական հատուկ ծառայությունները:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     20.12.2016

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3585 | 0 | 0
Facebook