Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի նպատակային այցը ՀՊՄՀ

Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
Пресс-секретарь:
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
11:49, Вторник, 13 Декабря, 2016 года
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի նպատակային այցը ՀՊՄՀ

Նոյեմբերի 17-ին մեր դպրոցում կազմակերպվեց ուսումնաճանաչողական նպատակ հետապնդող այց Հայկական պետական մանկավարժական համալսարան։ 9-10-րդ դասարանների ներկայացուցիչները ֆիզիկայի ուսուցչուհի Ն. Քալանթարյանի նախաձեռնությամբ և ղեկավարմամբ այցելեցին ուսումնական հաստատություն. եղան ՀՊՄՀ թանգարանում, ընթերցասրահում, աստղադիտարանում և լաբորատորիաներում։ Հետաքրքիր և տպավորիչ հանդիպման ընթացքւմ մեր աշակերտները լուսավորվեցին արժեքավոր տեղեկություններով՝ բուհի հիմնադրման պատմության, այնտեղ ուսում ստացած նշանավոր մարդկանց, նրանց ծավալած գործունեության մասին, գրանցում կատարեցին նաև տպավորությունների մատյանում։ Անմիջական շփում կայացավ հաստատության ներկայացուցիչներ Տ. Պետրոսյանցի, Ս. Ներսիսյանի և մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Դեմիրխանյանի հետ։ Հատկապես հետաքրքրական էին աստղադիտարանում անցկացրած պահերը։ Այցելությունը բավականաչափ տպավորիչ էր, ինչի մասին փաստում էին մեր աշակերտները։ Նման շփումներն ու այցելությունները էլ ավելի կարժևորեն, կկարևորեն և կամրապնդեն գիտելիքի ուժն ու զորությունը մեր սաների մեջ։

Բնագիտամաթեմատիկական մ/մ նախագահ՝ Ա Սարգսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4664 | 0 | 0
Facebook