Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով ստացվել է 106 նամակ

Yerevan info
Автор:
Yerevan info
19:12, Пятница, 09 Декабря, 2016 года
Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով ստացվել է 106 նամակ

Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 106 նամակ, որից 81-ին տրվել է համապատասխան լուծում, 25-ն ընթացքի մեջ են:

Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ տնտեսության, շինբարեկարգման, սոցիալական, տրանսպորտի, բնապահպանության, քաղաքաշինության, գովազդի, կրթության, առողջապահության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:
     Տեղեկացնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով՝ ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1592 | 0 | 0
Facebook