Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Ձկնորսության ժամանակ ամերիկացին «հրեշ» է բռնել

H.S.
Автор:
H.S.
00:03, Четверг, 28 Февраля, 2013 года
Ձկնորսության ժամանակ ամերիկացին «հրեշ» է բռնել

Նյու Ջերսիում ձկնորս Դուգ Քաթլերին հաջողվել է «հրեշ ձուկ» որսալ:

Ձկնորսության ժամանակ ամերիկացին ջրում նկատել է խոշոր օձաձկան եւ սկսել հետապնդել նետուաղեղով: Ի վերջո ձկանը ջրից հանելով՝ ձկնորսն ապշել է. արնահոսող մեծ երախով եւ կոնաձեւ ատամներով ծովային երկարուկ արարածն ավելի շատ նման է եղել գիտաֆանտաստիկ ֆիլմերի հերոսի, քան կենդանու, նշում է NY Daily News-ը:

Լուսանկարները հայտնվել են Reddit եւ imgur սոցցանցերում' հավաքելով արդեն միլիոնից ավելի դիտումներ: Դրանցում ձկնորսը պատկերված է իր որսի հետ:

NY Daily News-ի լրագրողները դիմել են փորձագետների՝ պարզելու համար, թե ինչ կենդանի է լուսանկարներում: «Լուսանկարները թույլ չեն տալիս հաշվելու շնչառական անցքերի քանակը, սակայն, եթե հաշվի առնենք մեծությունը, հավանաբար, դա ծովային քարալեզ է», - պատմել են Նյու Յորքի շրջակա միջավայրի պահպանության բաժանմունքում: Սակայն վստահ չեն, քանի որ սովորաբար քարալեզները մինչեւ 90 սմ երկարոթյուն են ունենում, իսկ այս արարածն ավելի խոշոր է, գրում է NEWSru.com-ը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6964 | 16 | 0
Facebook