Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Զինծառայողներն աղջիկ են փախցրել եւ եկեղեցու մոտ բռնաբարել

H.S.
Автор:
H.S.
13:30, Среда, 27 Февраля, 2013 года
Զինծառայողներն աղջիկ են փախցրել եւ եկեղեցու մոտ բռնաբարել

29-ամյա Գեւորգ Մանուկյանը եւ Մյասնիկ Արսենյանը, ովքեր ծառայում են Հայաստանի ՈԶ N զորամասում, բռնի ուժով աղջիկ են առեւանգել ու Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածքում մեքենայից իջեցնելով' նրա կամքին հակառակ' սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն' 29-ամյա Գեւորգ Մանուկյանը, ով ծառայում է ՀՀ ՈԶ N զորամասում, (կոչումով կրտսեր սերժանտ), իր համածառայող սերժանտ 29-ամյա Մյասնիկ Արսենյանի հետ միասին, Երեւանի Սեբաստիա փողոցի եւ Իսակովի պողոտայի հատման խաչմերուկում բացահայտ առեւանգել են Արարատի մարզի գյուղերից մեկի 28-ամյա բնակիչ Լուսինե Բ.-ին' բռնությամբ նստեցնելով Մյասնիկի վարած «Մերսեդե Բենց» մակնիշի ավտոմեքենան:

Նրանք մեքենան վարել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի ուղղությամբ: Ճանապարհին Լուսինե Բ-ի բղավոցներից հետո, նրան մեքենայից իջեցրել են, բռնությամբ տեղավորել մեքենայի բեռնախցիկի մեջ եւ տարել Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածք: Այստեղ աղջկան իջեցրել են մեքենայից եւ բռնաբարել: Այսինքն' նրանք կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով եւ 138 հ. 1-ին մասով: Գործը դատարան է ստացվել փետրվարի 22-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5714 | 8 | 0
Facebook