Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Կենտրոնի սաների այցը Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց

17:44, Среда, 16 Ноября, 2016 года
Կենտրոնի սաների այցը Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց

Նոյեմբերի 12-ին Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնի ուսուցչական կազմը, Արդվին ազգագրական երգի պարի համույթը և Ավետիս թատեախմբի սաները Տեր Մաշտոց քահանա Բաբայանի գլխավորությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի բարձր հովանու ներքո այցելեցին Աբովյան քաղաքի ՙՆարեկ՚ ծերանոց: Կենտրոնի սաները տատիկների և պապիկների համար պատրաստել էին մի փոքրիկ միջոցառում: Միջոցառման ավարտին ծերանոցի տնօրենը կենտրոնի սաներին տվեց այն երեք կարևոր պատգամները, որոնք պետք են մեզանից յուրաքանչյուին: Առաջին խորհուրդն էր, որ լավ մասնագիտություն ընտրեն և դառնան պիտանի մարդ մեր երկրի համար, երկրորդը որ լավ ընտանիք կազմեն, որովհետև կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը, երրորդը այն էր, որ մնան իրենց երկրում անկախ բոլոր բարդություններից և պայքարեն իրենց երկրի բարեկեցության համար:
     Դե ինչ, կարծում եմ, որ մեր սաները մի կարևոր դաս սովորեցին ավագ սերդից: Այն, որ նրանց այցն ուրախացրեց ծերերին դա փաստ է: Հուսանք այսպիսի միջոցառումները շարունակական կլինեն:

Источник: Մամուլ.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6588 | 0 | 0
Facebook