Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

EXPO-RUSSIA ARMENIA + IRAN 2016 միջազգային արդյունաբերական ցուցահանդես

02:05, Четверг, 27 Октября, 2016 года
EXPO-RUSSIA ARMENIA + IRAN 2016 միջազգային արդյունաբերական ցուցահանդես
    
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի, «Զառուբեժ էքսպո» ընկերության, Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման, Արտաքին գործերի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նախաձեռնությամբ և մի շարք տեղական և արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ, հոկտեմբերի 26-ին, Երևանում իր աշխատանքները մեկնարկեց ամենախոշոր «Էքսպո Ռուսաստան-Հայաստան-Իրան 2016» VII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը:

    
Ցուցահանդեսին ներկա ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հույս հայտնեց, որ ցուցահանդեսը մեծ հաջողություն կունենա` նոր համագործակցությունների առումով: «Ես կարծում եմ, որ այս անգամ ձեռք կբերվեն էլ ավելի շատ, նոր պայմանավորվածություններ, նոր ծանոթություններ և կկնքնվեն նոր փոստաթղթեր և պայմանագրեր և ավանդույթը, որը երկար տարիներ գործում է, կպահպանվի և կշարունակի գործել», - նշեց դեսպանը:
Դեսպան Վոլինկինն ընթերցեց նաև Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղջյունի խոսքը և ուղերձը, ցուցահանդեսի մասնակիցներին: «Հայ-ռուսական հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով: Այս ցուցահանդեսն այս առումով եւս կարեւոր դեր ունի», -նշված էր Լավրովի ուղերձում:

    
    
Միջոցառումներին մասնակցում են Ռուսաստանի մի շարք շրջաններ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգը, Ռյազանի շրջանը և Ալթայի երկրամասը:
Ռուսական և արտասահմանյան ընկերություններին ցուցահանդեսը հնարավորություն կտա ձեռք բերել վստահելի կապեր և դուրս գալ նոր շուկաներ, հաստատել շփումներ B2B (Բիզնեսը` բիզնեսի համար) ձևաչափով: Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են նաև ընկերություններ Իրանից:

    
     Ցուցահանդեսը բոլոր կողմերի համար դարձել է արտադրանքի և հնարավորությունների ներկայացման, պայմանագրերի կնքման լավագույն հարթակ:
Հավելենք որ Հայաստանում արդեն 7-րդ անգամ անցկացվող «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» (EXPO-RUSSIA ARMENIA plus IRAN) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում է ներառվում նաև Երևանյան բիզնես-ֆորումը:
Ցուցահանդեսն անցկացվելու է հոկտեմբերի 26-28-ը «Երևան Էքսպո» -ում:
Источник: photoart.biz
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3648 | 0 | 0
Facebook