Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Ոսկե Գնդակ ամենամյա ֆուտբոլային մրցանակ:

Journalism Today
Автор:
Journalism Today
21:26, Вторник, 31 Июля, 2012 года
Ոսկե Գնդակ ամենամյա ֆուտբոլային մրցանակ:

Ոսկե գնդակը ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը տրվում է ֆրանսիական «France Football» ամսագրի և ՖԻՖԱ-ի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին: Մրցանակը ստեղծվել է Գաբրիել Անոյինախաձեռնությամբ, ով խնդրեց իր գործընկերներին քվեարկել 1956 թ. Եվրոպայի լավագույն խաղացողի համար, որի անդրանիկ հաղթողն էր ճանաչվել Սթենլի Մեթյուզը «Բլեքպուլ» ակումբից:

Ի սկզբանե, լրագրողները կարող էին միայն քվեարկել եվրոպական ակումբներում հանդես եկող եվրոպացի խաղացողների համար և այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան և Պելեն անհամապատասխան էին մրցանակի համար: 1995 թվականին, կանոնները փոփոխվեցին, ինչը թույլ տվեց ոչ եվրոպացի ֆուտբոլիստների հաղթել մրցանակը, եթե նրանք խաղամ էին եվրոպական ակումբում: Առաջին ոչ եվրոպացին, ով հաղթեց մրցանակը կանոնների փոփոխությունից հետո լիբերիացի Ջորջ Վեան էր: Հետագայում լրագրողների թվաքանակը նույնպես աճեց և հասավ 96-ի:
     Այս տարվա Ոսկե Գնդակի հանձմանը մնում են հաշված օրեր:
     նշեմ, որ նախորդ 3 տարիներին այս մրցանակին արժանացել է Բարսելոնայի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Փաստը, որ այս տարի նույնպես նրա շանսերը մեծ են, միանշանակ է:Ի դեպ վեջինս ցանկություն է հայտնել, որ մրցանակը մնա Բարսելոնայի հանդերձասրահում: ;)
     Ստորև ձեզ եմ ներկայացնում, հավակնորդների ցուցակը և մեր քաղաքում անցկացված սոց. հարցման արդյունքները:
     1.Լիոնել Մեսսիի 38%
     2.Քրիշտիանու Ռոնալդու 21%
     3.Անդրես Ինիեստա 15%
     4.Xavi 12%
     5.Իկեր Կասիլիաս 10%
     6.Անդրեա Պիրլո 4%


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7182 | 0 | 0
Facebook