Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Գիտնականներ. Մարդիկ կարող են մինչեւ 115 տարի ապրել

21:42, Воскресенье, 09 Октября, 2016 года
Գիտնականներ. Մարդիկ կարող են մինչեւ 115 տարի ապրել

Մարդիկ կարող են ապրել միայն մինչեւ 115 տարեկանը: Այսպիսի եզրակացության է հանգել Ալբերտ Էյնշթեյնի անվան բժշկական քոլեջի գիտնական Յան Վեյգը, հայտնում է NY Times-ը: Այդ սահմանը հաղթահարելու հնարավորությունը «10 հազար մարդուց մեկին է տրված», կարծում է նա:

Այս կարծիքին համաձայն չէ Օդենսի Մաքս Փլանքի՝ ծերացման կենսաժողովրդագրության կենտրոնի աշխատակից Ջեյմս Վաուփելը:

1900 թվականին ծնված ամերիկացիները միջինը 50 տարուց փոքր-ինչ պակաս էին ապրում: Այսօր ծնվածները կապրեն միջինում 79 տարի: Իսկ Ճապոնիայում կյանքի միջին տեւողությունը 83 տարի է, որը մոլորակում ամենաբարձր ցուցանիշն է:

Կյանքի տեւողության աճին զուգահեռ մեծանում է նաեւ ծերերի թիվը: 1920-ական թվականներին Ֆրանսիայում ամենից արագ աճում էր 85 տարեկանից մեծ կանանց բաժինը: 1990-ական թվականների սկզբին՝ 102 տարեկանից բարձր: Բայց հետո այս թրենդը դանդաղել է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3023 | 0 | 0
Facebook