Идет загрузка...
Сегодня:  Четверг, 09 Мая, 2024 года

Статьи

«ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ» (ռեժիսոր՝ ՄԱՐՏԻՆ ԲՐԵՍՏ, 1992)

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
22:22, Среда, 05 Октября, 2016 года
«ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ» (ռեժիսոր՝ ՄԱՐՏԻՆ ԲՐԵՍՏ, 1992)

Ի հեճուկս վերնագրի, ֆիլմը ո՛չ կնոջ, ո՛չ էլ առավել ևս նրա բույրի մասինա: Ամեն մարդու վրայից մի ինչ որ հոտ գալիսա: Մասնավորապես, եթե կանանց դիտարկենք, ապա էդ առումով քիչ կնանիք չկան, որոնց հա՛մ բերնից, համ՝ վրից գարշահոտա փչում, ինչքան էլ որ դուխի ցանեն վրեքը: Ծխող կնանոց վրից՝ առավել ևս:

Ռեժիսորը վերնագրի տակ ընդամենը թաքցրելա իրա գլխավոր ասելիքը: Ֆիլմը ուշադիր նայողը կտեսնի, որ ռեժիսորը գլխավոր հերոսի բերանով կնգան հատկացնումա ավելի քան երկրորդական դեր՝ հայտարարելով, որ կնիկը մենակ մի բանի՝ տղամարդկանց համար հայտնի գործողության համարա, ոչ ավելին:

Ֆիլմը ընգերության, ընգերասիրության, ի վերջո՝ որպես ՄԱՐԴ ապրելու մասինա: Մասնավորապես, Արևմտյան քաղաքակրթությանը վերաբերող բողոքա՝՝ նկատվող բարոյական նորմերի անկման հանդեպ: Վերաբերումա նրան, թե ո՞նց կարա մարդ իրա նման մարդ տեսակին տրորելով կառուցի սեփական կյանքը՝ հետին պլան մղելով բարձրագույն զգացմունքները ու արհամարհելով բարոյական նորմերը:

Թոշակի անցած փոխգնդապետ Ֆրենկի համար ապրելը իմաստա ստանում, երբ տեսնումա, որ հլը կան մարդիկ՝ հանձին երիտասարդ ուսանող Չարլիյի, ով մատնիչ չի ու ուրիշի դիակի վրայով չի պատրաստվում կառուցել իրա կյանքը: Բայց Չարլիյի տեսակի մարդիկ պատժվում են հասարակության ներսում նրանց կողմից, ովքեր իրանց պաշտոնի, իշխանության ուժով պահանջում են դիմացինից մատնիչ ըլնել, ենթարկվել իրանց ստոր նպատակներին ու հետևաբար՝ ստորանալ:

Ֆիլմի գլխավոր ասելիքը.

ՄԱՐԴ տեսակի համար ապրելը իմաստ ունի, եթե հասարակության մեջ տիրապետողը ԽԻՂՃՆ ՈՒ ՊԱՏԻՎՆԱ:
    
    
     (Ֆիլմը նայելու համար անցեք հղումով)
     http://gidonline.club/2011/12/zapax-zhenshhiny/
    

    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     05.10.2016
    
    


    

Источник: Մամուլ.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4446 | 0 | 0
Facebook