Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Կալանավորված ազատամարտիկը ետ է վերադարձրել իր 8 մեդալները

Միքայել
Автор:
Միքայել
12:21, Воскресенье, 25 Сентября, 2016 года
Կալանավորված ազատամարտիկը ետ է վերադարձրել իր 8 մեդալները
    
2015-ին Նորք Մարաշի հանցախմբի գործով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը այսօր՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին:

    
«Դուք պարգևատրեցիք մի խումբ մարդկանց (Ս. Կապուտիկյանի հոգուն լույս իջնի): Չմոռացաք նաև ՇՏԱՊ կարգով ինձ «պարգևատրել»: Ձեր հրահանգով` սեպտեմբերի քսանին, մեկ գիշերվա մեջ ՀՀ ԱԱԾ քննչական խումբը, ԱԱԾ Քննչական վարչության պետ, գնդապետ Մ. Համբարձումյանի գլխավորությամբ քրտնաջան աշխատելով, որոշում կայացրեցին, ի հավելումն ՀՀ ՔՕ 223 և 235-րդ հոդվածների, ինձ մեղադրանք առաջադրել նաև 35 – 300 -րդ հոդվածի 1 - ին մասով, որով նախատեսվում է 10 – 15 տարի ազատազրկում:

    
Իրավաբանները տեղյակ են, որ նշված հոդվածը համաներման մեջ երբևէ չի կարող ընդգրկվել. քայլ ձիով… Ինչևէ, ընդունված կարգ է, որպեսզի պարգևատրված անձը իր շնորհակալությունը հայտնի: Ի պատասխան` ես Ձեզ եմ հանձնում նախկինում ստացած իմ որոշ պարգևներ` թվով ութ մեդալ: Ցավում եմ, որ չեմ կարող Ձեզ հանձնել նաև իմ երեք վիրավորումները մարտի դաշտում, իմ դեգերումները Բաքվի, Կիրովաբադի և Աղդամի բանտերում:

    
Նաև ցանկանում եմ, որ Դուք իմանաք` կարող եք ինձ ազատությունից զրկել` մի երկու տականքի կեղծ ցուցմունքներով, կարող եք վերջապես ինձ սպանել, բայց իմ ոգին կոտրել` երբեք: Միանալով Սերժ Թանկյանի կոչին` ես ասում եմ ՈՉ համակարգված կոռուպցիային, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին:

    
Հ.Գ. Չեմ հանձնում ԼՂՀ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ շքանշանս, քանի որ այն իրավացիորեն պատկանում է իմ երեք զավակներին, ովքեր արժանիորեն վաստակել են այն», - իր բաց նամակում ասել է ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3242 | 0 | 0
Facebook