Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Ինչ են սիրում ուտել աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները

nea
Автор:
nea
21:11, Пятница, 22 Февраля, 2013 года
Ինչ են սիրում ուտել աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները


    
    

Բարաք Օբաման տանել չի կարողանում ճակնդեղը, իսկ Ֆրանսուա Օլանդը` կանկարը: Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտում են պանիրը, իսկ Վլադիմիր Պուտինը զգուշավոր է` վախենալով, որ իրեն կթունավորեն: Աշխարհի առաջնորդների նախընտրած ճաշատեսակների մասին են պատմում նրանց գլխավոր խոհարարները:
    
     Chefs des Chefs ակումբը համարվում է ամենափակ գաստրոնոմիական միավորումն աշխարհում: Նրա անդամ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր պետությունների առաջին ղեկավարների խոհարարներն են կամ պատրաստում են պաշտոնական ընդունելությունների համար:
    
     Մոտ 35 տարի գոյություն ունեցող ակումբն ունի 30 խոհարար՝ աշխարհի տարբեր երկրներից. Ակումբի անդամներն են` Բարաք Օբամայի խոհարար Քրիստետա Կոմերֆորդը, Անգլիայի թագուհու անձնական խոհարար Մարկ Ֆլանգան և այլն: Նրանք երդվել են չհայտնել իրենց ղեկավարների նախընտրած կերակուրների և դրանց պատրաստման գաղտնիքների մասին, բայց որոշ բաներ պատմել են:
    
     Ներկայումս միայն Ռուսաստանում է շարունակվում մատուցվող կերակուրների դեգուստացիան՝ բժիշկի ներկայությամբ, սակայն միայն Պուտինը չէ, որ վախենում է թունավորվելուց: Խոհարարներից մեկը պատմել է, որ երբ Ջորջ Բուշն այցելել է Բրիտանիա, FBI-ի երկու աշխատակից նախօրոք փորձել են մատուցվող կերակուրները:
    
     Հիլարի Քլինթոնը, ինչպես և կանանց մեծ մասը, վախենում են գիրանալուց, ուստի նախընտրում են ցածր կալորիականությամբ սնունդ, ժամանակին նա աշխատանքից հեռացրել է ֆրանսիացի խոհարարին, որովհետև վերջինս չափից ավելի կալորիական ուտելիք է պատրաստել:
    
     Իսկ ահա Մարգրեթ Թեթչերը հաշվում էր ոչ թե կալորիաները, այլ ուտելքի արժեքը:
    
     Բրիտանիայի տարբեր վարչապետների համար կերակուրներ պատրաստած խոհարար Մոզիմինը պատմել է, որ երբ Ֆրանսուա Միտերանը այցելել է Լոնդոն, Թեթչերը գլխավոր խոհարարից հետաքրքրվել է, թե ինչ են արժեցել հորթի կոտլետը և սունկը:
    
     Օբամայի ընտանքը շատ է սիրում թարմ մրգեր և բանջարեղեն: Նրա կինը նույնիսկ պարտեզ է հիմնել Սպիտակ Տան բակում, որտեղ աճում են սպանախ, կաղամբի մի քանի տեսակ, ճակնդեղ և այլ բանջարեղեն, որոնք օգտագործվում են նախագահի և պաշտոնական ընդունելությունների համար:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5581 | 1 | 0
Facebook