Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Կոստանյանը հասկացել է, որ գործը սկսվել է Մարտի մեկի ոճով.Ստյոպա Սաֆարյան

11:32, Пятница, 05 Августа, 2016 года
Կոստանյանը հասկացել է, որ գործը սկսվել է Մարտի մեկի ոճով.Ստյոպա Սաֆարյան

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով ՀՀ իշխանությունները «պատվից բարձր» են համարում երկրի ձախողումների համար բարձրաձայնելը, և այսօրվա պաշտոնաթողություններն ու պաշտոնից հեռացումները պայմանավորված են «Սասնա ծռերի»` ոստիկանության պարեկապահային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու չպարզված հանգամանքերով:

«Ոստիկանության ուժային կառույցի սիրտը` ՊՊԾ-ն, երբ «Սասնա ծռերը» բավականին հաջող կերպով գրավեցին, իշխանությունները հայտնվեցին ցայտնոտի մեջ, և ԱԱԾ-ում հենց այդ «ռազբոռկան» պիտի գնար. իմացել են, չեն իմացել, ինչու չեն իմացել և այլն», - Amenor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ այս առումով ԱԱԾ-ի քննչական վարչության պետի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի և Գլխավոր դատախազի պաշտոնից ազատումը պատահական չէր, և ինչպես ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա իշխանությունները չեն բարձրաձայնի, թե կոնկրետ ինչում են նրանք ձախողել: Նրա խոսքով զինված խմբի հանձնվելուց հետո ակնհայտորեն հրաժարական են տալիս թիրախային մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կարող էին պատասխանատու լինել տեղի ունեցածի համար:
    
     Շարունակությունը կարդացեք այստեղ:

Источник: Amenor.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5189 | 0 | 0
Facebook