Հայաստանի Ամերիկյան համալսարանն առաջին անգամը չէ, որ պարծենում է իր իբրև թափանցիկ և արդարացի ընդունելության կարգով:
Կասկած չկա, որ ամերիկյան կրթությունը համաշխարհային մակարդակով լավագույնն է, սակայն մեր իսկ հայրենակիցների ջանքերով, ամերիկյան կրթությունը բառացիորեն դարձավ հարուստներին ընձեռնված հաճույք:
ՀԱՀ մաթեմատիկայի քննության հարցաթերթիկները, քննության օրերից առաջ, վաճառվել են ինքնուսույցների կողմից դիմորդներին: Բնականաբար իրենց տանը չեն աճել, այլ հասել են անձնակազմի անմիջական գիտակցության և օժանդակության ներքո:
Կարիք չկա խոսելու, որ ՀԱՀ մաթեմատիկայի քննության միջինում ստացած
330 (400-ից) գնահատականը միայն ու միայն կապված է թեստերը նախօրոք ձեռք բերելու հնարավորության հետ: Համեմատության համար նշեմ, որ անցողիկ գնահատակն է համարվում 300-ը, ստացվում է որ հանճարներ են դիմել ՀԱՀ այս տարի:
Օրինակի համար ներկայացնեմ անգլերեն լեզվի միջազգային քննություն համարվով IELTS թեստի արդյունքները: միջին արդյունքը, որը նվազագույն հնարավոր արդյունքն է, եղել 6, 5, որը բառացիորեն չի երաշխավորում անգլերենի բարձր մակարդակ տիրապետում: Սակայն ունենալով ենթադրենք
6, 5 նվազագույն IELTS արդյունք և 330 ՀԱՀ մաթեմատիկայի գնահատական, կարելի է ընդունելության շնորհավորանքներ ակնկալել:
Արդյունքում ստացվում է, որ իրենց քրտնաջան աշխատանքով պարապած ուսանողները, ովքեր ստացել են անցողիկ գնահատական էշ նահատակ են դառնում բարեկեցիկ ֆինանսական ստատուս ունեցող ընտանիքների երեխաների աստեղային բարդության գնահատականներին:
Առաջարկում եմ ինքնուրույն ծանոթանալ փաստերին՝ http://bit.ly/2anpRxL