Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

"Ես" ով եմ կամ ո՞վ է "Ես"-ը

nea
Автор:
nea
19:28, Среда, 20 Февраля, 2013 года
"Ես" ով եմ կամ ո՞վ է "Ես"-ը
     Մարդը իր մասին խոսելիս ասումա "Ես" բայց իր մարմինին "Ես" չի ասում բայց հոգու մասին էլ նույնպես երրորդ դեմքով է խոսում: Եթե մարդը ոչ հոգինա ոչ մարմինը ապա ով է "Ես"-ը:
     Մարդը բաղկացած է՝ 1.ֆիզիկական մարմնից 2.հոգուց և 3.Ոգուց
     (սրանք ևս բաղկացած են տարբեր մասերից, բայց այստեղ շատ չմանրամասնելու համար չեմ ներկայացնի): 1.ֆիզիկական մարմնի ծննդյան ու մահվան ֆիզիոլոգիական կողմի մասին երևի թե շատերը գիտեն, բայց թե հոգին ի՜նչ հետաքրքիր ու հրաշալի կերպ է միանում իր այդ մարմնի հետ ու հետո հրաժեշտ տալիս նրան, շատ ու շատ քչերն են տեղյակ... 3.Ոգին, դա մեր մեջ Աստվածայինի մի մասնիկն է, Անհատականացված Աստվածայինի մի մասնիկը մեր մեջ, որով մենք ինքներս ձեռք ենք բերում անմահություն և հենց դա էլ հանդիսանում է մեր Իսկական Էությունը, որը անցնում է մի մարմնավորումից մյուսը՝ տալով մարդուն կատարելագործվելու հնարավորություն (որը հնարավոր է միայն ֆիզիկական ոլորտում ու հենց դա էլ մղում է հոգիներին նոր մարմնավորումների), բայց սովորաբար 2. հոգում է գտնվում մեր գիտակցությունն ու ինքնագիտակցությունը (երբ մենք ասում ենք "ես") ՝ չնայած ինչպես ասեցի մեր Իսկական "Ես"-ը մեր Ոգին է (ուշադիր եղեք գրածիս տարբերությանը "ես" և "Ես"): Եվ այն պայքարը, որ կա մարդու մեջ, դա հոգու, գիտակցության կողմից, ընտրության, երկընտրանքի արդյունքում է կատարվում՝ մի կողմից մարմնական ցանկությունների, կրքերի ու բնազդների, մյուս կողմից Ոգու բարձրագույն ձգտումների, բարոյականության ու Աստվածայինին ծառայելու միջև տեղի ունեցող պայքարն է մեր գիտակցականում, հոգեկանում արտացոլվում:
    
     այն - ես - Ես
     մարմին - հոգի - Ոգի
     կենդանի - մարդ - Աստված
     անցյալ - ներկա - ապագա
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4137 | 0 | 0
Facebook