Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ՄԱՅՐԻԿՆԵՐՈՎ» ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ

14:20, Четверг, 09 Июня, 2016 года
«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ՄԱՅՐԻԿՆԵՐՈՎ» ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ

Երեխայի այդչափ սպասված ծնունդից հետո երիտասարդ մայրիկն ամեն օր հանդիպում է նոր հարցերի և խնդիրների: Անվերջ թվացող այս հարցերի գրագետ պատասխաններն ու հաճախ հանդիպող խնդիրների լուծումները գտնելու նպատակով՝ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մինչև մեկ տարեկան բալիկ ունեցող մայրիկներին և իրենց փոքրիկներին հրավիրում է մասնակցելու «Հանդիպում ենք մայրիկներով» սեմինար- հանդիպումներին:
    

Հունիսի 18-ին, ժամը 16: 00-ին, տեղի կունենա առաջին հանդիպումը:
    

«Հանդիպում ենք մայրիկներով» սեմինարների շարքը ներառում է 6 հանդիպում:
    

Հանդիպումների թեմաները

1. Հետծննդաբերական փուլում հոգեվիճակի կորեկցիա, հույզերի կարգավորում: Ի՞նչ է սպասվում առջևում, ինչպե՞ս հաղթահարել հնարավոր խնդիրները:

2.Նորածնի մուտքը ընտանիք, նոր փոխհարաբերությունների ձևավորում, ճիշտ սահմանների որոշում:

3.Երեխայի հոգեբանական զարգացման չափորոշիչները և հնարավոր հոգեբանական խնդիրները մինչև մեկ տարեկան:

4.Մինչև վեց ամսական երեխայի հետ հուզական հաղորդակցման հմտությունների ձևավորում, խաղեր, հեքիաթներ:

5. 6 ամսականից մինչև մեկ տարեկան երեխաների հետ հաղորդակցման հմտություններ, խաղեր, հեքիաթներ:

6. Սովորենք ապրել, զվարճանալ, աշխատել երեխայի հետ միասին:
    

Յուրաքանչյուր հանդիպման տևողությունն է 1-1.30 ժամ: Մայրիկներով կհանդիպենք շաբաթը մեկ անգամ:

Յուրաքանչյուր հանդիպման արժեքն է 2000 դրամ: Ամբողջական վճարման դեպքում՝ բոլոր հանդիպումների գումարը 10.000 դրամ:
    

Հանդիպումները վարում են «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, ծրագրի հեղինակ Անուշ Նիկոլյանը և փոքրիկ Մարկը:
    

Սեմինարների շարքին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
    

     Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am
     Կայք՝ www.hogeban.am


    

    

    

    
    

    
Источник: www.hogeban.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4346 | 0 | 0
Facebook