Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Օմար Խայամ / عمر خیام

22:08, Суббота, 23 Февраля, 2013 года
Օմար Խայամ / عمر خیام
    
    

Ես չգիտեմ՝ նա, ով տվեց ինձ շունչ-հոգի,

Ինձ Դրասխտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի,

Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխիկ տվեք

Ձեր ապառիկ Դրախտը ձեզ լինի, հոգի։

من هيچ ندانم كه مرا آن كه سرشت

از اهل بهشت كرد يا دوزخ زشت

جامي و بتي و بربطي برلب کشت

اين هر سه مرا نقد و ترا نسيه بهشت
    

Օդը մեղմ է, օրը՝ պայծառ ու մաքուր,

Վարդի դեմքից ցողը փոշին է մաքրում,

Դեղին վարդին թեքված սոխակը գինով

Շշնջում է, «ճիշտը հարբելն է կյանքում...» ։

روزيست خوش و هوا نه گرمست و نه سرد

ابراز رُخ گلزار همي شويد گرد

بلبل بزبان حال پيش گل زرد

فرياد همي كند كه مي بايد خورد

Քանի որ իմ աշխարհ գալը իմ կամքով չէր այս աշխարհում.

Եվ անմուրազ հեռանալը-իմ կամքով չէ այս աշխարհում,

Վեր կաց, գոտիդ ամրացրու և գինի բեր ինձ, մատռվակ,

Որ աշխարհի ցավը խեղդեմ այս գինով լի կուժ-կուլայում...

چون آمدنم به من نبد روز نخست

وين رفتن بي مراد عزميست درست

برخيز و ميان ببند اي ساقي چست

كاندوه جهان به مي فرو خواهم شست
    

Գարնանը, երբ մանուշակի թուփն է ծաղկում,

Վարդի թփին զեփյուռը չանգ է նվագում.

Նա է սթափն, ով կնոջ հետ արծաթամորթ

Խմում է ու գինու գավը՝ քարին զարկում։

هر گه كه بنفشه جامه در رنگ زند

در دامن گل باد صبا چنگ زند

هشيار كسي بود كه با سيمبري

مي نوشد و جام باده بر سنگ زند

Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,

Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,

Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,

Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա։

بي جرم و گناه در جهان كيست بگو

آن كيست كه بي جرم و گنه زيست بگو

من بد كنم و تو بد مكافات كني

پس فرق ميان من و تو چيست بگو

Առ այս գավր՝ Նոռուզի կակաչի պես արնագույն,

Կակաչադեմ կույսի հետ խնջույք արա ողջ կյանքում.

Խմիր, հարբիր, քանի դեռ երկնակամարը կապույտ

Քո աճյունը չի խառնել այս հողի հետ արնագայն։

چو لاله به نوروز قدح گير بدست

با لاله رخي اگر ترا فرصت هست

مي نوش بجز مي كه اين چرخ كهن

ناگاه ترا چون خاك گرداند پست

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
10964 | 0 | 0
Facebook