Եվս մի տարի անցավ պատմության գիրկը։ Երբ հին ու նոր տարիները հանդիպեցին իրար, մոլորակի բոլոր անկյուններում մարդիկ բարձրացրին գավաթները և աշխարհի տարբեր լեզուներով ամենաշատը հնչեց հենց այս բարեմաղթանքը՝ թող աշխարհում խաղաղություն լինի, թող խաղաղ լինեն հողն ու մարդկանց սրտերը։
Դեռ հին ժամանակներից ձիթենու ճյուղը համարվել է խաղաղության խորհրդանիշ և հենց զուտ գործնական առումով։ Արյունահեղ պատերազմների ժամանակ մշտապես ոչնչանում էին ձիթենու պուրակները, որն էլ հանգեցնում էր սովի և մահվան։ Խաղաղության խորհրդանիշ ձիթենու կյանք նշանակում էր կյանք նաև մարդկանց համար։
♦♦♦
Դարեր ի վեր թռչունների շատ տեսակներ համարվել են պաշտամունքի առարկա։
Աղավնին որպես խաղաղության խորհրդանիշ հայտնի է դեռևս համաշխարհային ջրհեղեղի ժամանակից, երբ աղավնին Նոյի տապան բերեց ձիթենու ճյուղը, այսինքն՝ ջրհեղեղը վերջացել է։ Բոլորին է հայտնի Պաբլո Պիկասոյի «Խաղաղության աղավնի» հանրահայտ կտավը, որը ականավոր նկարիչը վրձնել է 1949թ. Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսի առաջարկով՝ որպես խաղաղության խորհրդանիշ (ի դեպ, Պիկասոն իր աղջկան անվանել է Պալոմա, ինչը իսպաներեն թարգմանաբար նշանակում է մարի (էգ) աղավնի) ։ԻԻ