Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

Մասիս քաղաքի տարածաշրջանի պատգամավորի և գործարարների հավաքած պարենամթերքները հասան առաջնագիծ

16:58, Понедельник, 11 Апреля, 2016 года
Մասիս քաղաքի տարածաշրջանի պատգամավորի և գործարարների հավաքած պարենամթերքները հասան առաջնագիծ

Արցախյան ազատամարտի մասնակիցները, պետական պաշտոնյաները և գործարարները, շարունակում են այցելել ՀՀ և ԼՂՀ զորամասեր ու դիրքեր:
     Օրերս Մասիսի տարածաշրջանի Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Տիգրան Ստեփանյանի նախաձեռնությամբ, Գործարար Դալլաքյան Ավետիքը, Հովտաշատ գյուղի գյուղապետ Հովիկ Թադևոսյանի, Ջրվեժ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սամվել Հակոբյանի և Արցախյան Ազատամարտիկներ, Նորայր Նահապետյանի ու Արտավազդ Մկրտչյանի հետ միասին հյուրընկալվեցին Արցախ աշխարհի սահմանապահ զորամասերից մեկում, որտեղ նրանց դիմավորեցին ազատամարտիկ հրամանատարներ Ջերմուկի Համոյի և Մասիսի Սայադի նորաստեղծ «Հայդուկ» կամավորական ջոկատի ընդհանուր շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը և հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Խաչիկ Գասպարյանը:


     «Հայդուկ» ջոկատի հրամանատարական կազմը, հյուրերի հետ զրուցեց առաջնագծում տիրող իրավիճակի մասին, ինչից հետո, պատգամավոր Տիգրան Ստեփանյանի նախաձեռնությամբ հավաքված պարենամթերքները փոխանցվեցին, առաջնագիծ բարձրանալուն պատրաստվող «Հայդուկ» -ի զինվորներին:
     Հյուրերը հույս հայտնեցին, որ սահմանին տիրող լարված իրավիճակը, շատ շուտով կհանդարտվի և որ Արցախի հարցը կլուծվի խախաղ բանակցությունների ճանապարհով:

Источник: photoart.biz
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7497 | 0 | 0
Facebook