Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Պոեզիայի միջազգային օրը

Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
Пресс-секретарь:
Աբովյանի թիվ6 ավագ դպրոց
13:17, Суббота, 26 Марта, 2016 года
Պոեզիայի միջազգային օրը

Մարտի 21-ին պոեզիայի միջազգային օրվա առթիվ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի գրադարանը իր հյուրընկալ դռները բացեց հյուրերի, աշակերտների և ուսուցիչների առջև:

Հումանիտար առարկաների մեթոդական միավորման նախաձեռնությամբ գրադարանում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը կրում էր « «Գունավոր պատուհան» խորագիրը, որը խորհրդանշում էր պոեզիայի` իբրև գունավոր պատուհանի, յուրօրինակ ընկալումը:

Բեմական գործողություններին մասնակից էր Եվթերպեն` քնարերգության մուսան (դերը մարմնավորում էր 8-րդ դասարանի աշակերտուհի Լիան), հարցասեր փոքրիկը, սիրո, հայրենիքի և մոր կերպարները մարմնավորող աշակերտ-դերասաններ` իբրև պոետների ներշնչման աղբյուր: Աշակերտները իրենց ասելիքը համեմեցին երգով, պարով: Բացահայտվեցին նաև նրանց ստեղծագործական կարողությունները. Հանպատրաստից նրանք հորինեցին քառատողեր, իսկ լավագույնը արժանացավ դափնե պսակի:

Հյուրերի շարքում էր ԵՊՀ-ի դասախոս, բանաստեղծ, դպրոցի բարեկամ Սարգիս Մխիթարյանը:


    

Հումանիտար առարկաների մեթոդական միավորում

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4280 | 0 | 0
Facebook