Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

ՆԱՄԱԿԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՊՐԱՆՔ Է

20:04, Понедельник, 08 Февраля, 2016 года
ՆԱՄԱԿԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՊՐԱՆՔ Է
     Նամակ գրելը մեզ համար այնքան հասարակ և սովորական է թվում, որ մենք հաճախ չենք մտածում ինչպես ձևակերպել ու մատուցել նյութը։ Այս ամենի հետ մեկտեղ շատերը պատկերացում չունեն նույնիս ինչպես գրել նամակ։ Այս հոդվածում մանրակրկիտ կներկայացնեմ, թե ինչպես պետք է գրել նամակը, որին կպատասխանեն ։)
    

Նամակը նույնպես ‹‹ապրանք է››

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ նամակագրությունը գրերի ստեղծումից հետո հիմնական հաղորդակցման միջոցն է։ Սակայն ցավով եմ նշում, որ մեր օրերում դպրոցներում կամ ԲՈՒՀ-երում չեն ծանոթացնում գրագետ նամակ գրելու մշակույթին։ Լավ email գրելու հմտությունը այն է, երբ քո ուղարկած նամակներից և ոչ մեկը անպատասխան չեն մնում։
     Հաճախ մեկ նամակից կարող է կախված լինել շատ ավելին, քան կարող եք պատկերացնել։
     Հաճախ մեկ նամակից կարող է կախված լինել շատ ավելին քան կարող ենք պատկերացնել։ Կստանաք նոր աշխատանք, թե ոչ, կգտնեք ներդրողներ Ձեր բիզնեսի համար կամ օգնություն կստանաք թե ոչ, որի արդյունքում կփոխվի Ձեր կյանքը։
    
     Նամակը ապրանք է, անկախ նրանից Դուք նամակով վաճառում եք կոնկրետ ապրանք թե ոչ։ Հասցեատերը կարող է օրվա ընթացքում ստանալ տասնյակ email, եթե ոչ հարյուրավոր նամակներ և յուրաքանչյուրին ժամանակ հատկացնելը ռացիոնալ չէ։
     Ինչպես և ուղիղ վաճառքներում, նամակ ստացողը ունի ստացված ինֆորմացիայի խմբավորման իր սեփական մեթոդները ։ Ստացված նամակները բաժանվում են 2 հիմնական խմբերի՝

  • նամակներ, որոնք արժանի են պատասխանի
  • նամակներ, որոնք առանց վարանման ուղարկվում են աղբարկղ։

Թե որ ուղությամբ կուղարկվի Ձեր email-ը, կախված է, թե Ձեր նամակը որքանով կշահագռգռի հասցեատիրոջը։ Նամակը հնարավորություն է ընձեռում առաջին կարծիք կազմել Ձեր մասին, և թե նամակը կգնա պատախանելու կամ աղբարկղ բաժինը կախված է դժվար նշմարվող ազդակներից։


    

Email ուղարկողի և հասցեատիրոջ տեսակետները

Եթե ցանկանում եք գրել այնպիսի նամակներ, որոնք գրեթե միշտ կստանան պատասխան, անհրաժեշտ է փորձել հասկանալ և նամակ գրողի պատկերացումները և հասցեատիրոջ կարծիքը։
    


    

Հասցեատերը ասում է՝

  • Ամեն օր ստանում է տասնյակ նամակներ
  • Եթե հայտնի մարդ է հասցեատերը, ապա նամակները հաճախ ներառում են հաճոյախոսություննր և քծնանք
  • Պարբերաբար հանդիպում են ապրանքների/ծառայությունների առաջարկներ
  • և այլն

    

Նամակ ուղարկողը ասում է

  • Ծախսում եմ շատ ժամանակ «իդեալական» նամակ գրելու համար
  • Վստահ եմ, իմ առաջարկը օրիգինալ է և ունիկալ է
  • Վստահ եմ, իր դեպքը յուրահատուկ է և նախքան ինձ, ոչ մեկ նման առաջարկով կամ խնդրանքով չի դիմել
  • Չկա որևէ հիպոտետիկ պատճառ մերժվելու համար
  • և այլն

    

Կարծում եմ հիմա առավել ակնհայտ դարձավ «կոնֆլիկտները» հասցեատիրոջ և նամակագրի միջև։
    
     Հաջորդ հոդվածում, որը կլինի այս հոդվածի շարունակությունը, Ձեր ուշադրությանը կներկայացնեմ «նրբություններ», որոնց առավել շատ են ուշադրություն դարձնում որոշում կայացնելուց՝ պատասխանեն նամակին թե ոչ։

Պահանջները, որոնք կներկայացվեն, առաջին հայացքից կարող են շատ խիստ թվալ, բայց դա անձնական սիմպատիայի հարց չէ, այլ այն ինչին ուշադրություն են դարձնում խմբագիրները, ռեկրուտորները և խոշոր կազմակերպությունների ղեկավարները։
    
     Շարունակելի․․․

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3002 | 0 | 0
Facebook