Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Կոմկուսի առաջնորդ. Պարույր Հայրիկյանը գոլ խփեց սեփական դարպասը

Arkadi Petanyan
Автор:
Arkadi Petanyan
18:03, Вторник, 12 Февраля, 2013 года
Կոմկուսի առաջնորդ. Պարույր Հայրիկյանը գոլ խփեց սեփական դարպասը

Սահմանադրական դատարան ընտրությունները հետաձգելու դիմում ներկայացնելով, ապա հետ վերցնելով` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քաղաքական գործչի ինքնաոչնչացման հրաշալի օրինակ դարձավ: Այդ մասին փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նրա խոսքով, եթե 7-8 թեկնածուներին համարենք ակտիվ խաղացողներ, կարելի է ասել, որ Հայրիկյանը մի հարվածով գոլ խփեց սեփական դարպասը. «Պետք չէ այդպես աշխատել ժողովրդի հետ: Վերջնարդյունքում Հայրիկյանը ապացուցեց, որ խորհրդային բանտերում անցկացրած իբր քաղաքական համոզմունքների անցկացրած 17 տարիների գնահատականը չի համապատասխանում իրականությանը: Դա ինձ իրավունք է տալիս ասելու, որ նա սովորական դատապարտյալ է եղել: Քեզ հնարավորություն էր տրված ապացուցելու, որ վճռականություն ունես եւ կարող էիր գնալ մինչեւ վերջ»:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4242 | 1 | 0
Facebook