Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Նարեկ Մարտոյանը N1H1 (Խոզի գրիպ) վիրուսի դեմ իր դեղատոմսն է առաջարկում, միայն ու միայն ֆիզիկական կուլտուրա և սպորտ:

ԱնկեղծԼուր
Пресс-секретарь:
ԱնկեղծԼուր
14:53, Вторник, 19 Января, 2016 года
Նարեկ Մարտոյանը N1H1 (Խոզի գրիպ) վիրուսի դեմ իր դեղատոմսն է առաջարկում, միայն ու միայն ֆիզիկական կուլտուրա և սպորտ:

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման փոխնախագահ
     Ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի պատգամավոր
     Հայաստանի Հանրապետության Սպորտ վարպետ
     Նարեկ Մարտոյանը N1H1 (Խոզի գրիպ) վիրուսի դեմ իր դեղատոմսն է առաջարկում: Կարևորելով սպորտը մարդու իմունային համակարգը բարձրացման գործում, նա առողջ ապրելակերպի կոչ է անում:

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
     «Այսպիսով, որոնք են մեր սխալները և ինչպես խուսափել H1N1-ով կամ այլ տեսակի վարակներով վարակվելուց:
     Պանդեմիկ H1N1 վարակը մարդկանց շրջանում տարածվում է սեզոնային գրիպի նման: Այն փոխանցվում է նույնքան հեշտ, որքան սեզոնային գրիպը: Մարդիկ կարող են դրանով վարակվել միկրոկաթիլների ազդեցության ներքո, որոնք անջատվում են հազալու կամ փռշտալու ընթացքում:
     Հասարակության որոշ խմբերի մոտ բարձր է հիվանդությունների ծանր ընթացքի հավանականությունը:

Սա պայմանավորված է միայն ու միայն ֆիզիկական կուլտուրայից և սպորտից տարանջատված լինելով: Ե՞րբ է մարդու իմունային համակարգը բարձր. երբ նա նստակյաց և սահմանափակված չէ իր առօրյա կյանքում, հաճախում է մարզասրահներ, լողավազաններ, այսինքն, վարում է առողջ ապրելակերպ: Սա է միակ գաղտնիքը առողջության ամրապնդման և վիրուսներից խուսափելու: Այս օրերին, երբ N1H1 վարակը ակտիվացել է, պետք չէ խուճապի մատնվել և փակվել, հարկավոր է շարունակել զբաղվել սպորտով, կոփվել և, այս ճանապարհով, հեռու վանել ցանկացած վիրուս:

Ցանկանում եմ բոլորին առողջություն և հիվանդներին շուտափույթ ապաքինում» https://www.facebook.com/%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF-%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-1518420115075816/?ref=hl:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4777 | 0 | 0
Facebook