Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

ԱՎԱ` հայկական կոշիկի նոր բրենդ

21:41, Понедельник, 18 Января, 2016 года
ԱՎԱ` հայկական կոշիկի նոր բրենդ

Նախկին «Մասիս» կոշիկի գործարանի նորաձևության տանը Անդրանիկ Սաֆարն ու իր թիմը նոր շունչ են հաղորդում հայկական կոշիկին:

Անդրանիկը սիրիահայ գործարար է, ով զբաղվում է կոշիկի արտադրությամբ: Անդրանիկն է զբաղվում կոշիկների նախագծմամբ: Նա կոշիկներին տալիս է եվրոպական մոտեցում:

Անդրանիկին նման տաղանդը փոխանցվել է դեռևս պապից, ով Սիրիայում զբաղվում էր կոշիկի կրունկի, իսկ հայրը՝ կաղապարների արտադրությամբ:

-Սիրիայում կոշիկի կաղապարի գործարան ունեինք: Մեծ հայրս կոշիկի կրունկի արտադրությամբ էր զբաղվում, իսկ հայրս կաղապարների: Այդ ամենը տեսնելով այս ընթացքում սկսեցի նախագծել և ստեղծել ամբողջական կոշիկը: Սակայն հիմա Սիրիայի գործարանից ոչինչ չի մնացել, ամբողջ իտալական սարքավորումները կոտրեցին կամ գողացան:

Չնայած այդ ամենին Անդրանիկը չի կորցնում հույսը և որոշում է գալ Հայաստան և պապենական արհեստը շարունակել հենց հայրենիքում:

-Արդեն երեք տարի է ինչ Սիրիայից հեռացել ենք: Սկզբնական շրջանում գնացի Ռուսաստան, մի 10 ամիս այնտեղ մնացի, փորձեցի այնտեղ աշխատել, այնտեղ ապրել, բայց չստացվեց, հետո մտածեցի ուրիշ երկիր գնալու փոխարեն գալ Հայաստան և հայրենիքում զարգացնել գործը: Բավական ուսումնասիրեցի, մեկ տարի մնացի: Այդպես մտածեցի, որ այստեղ մնալն ամենաճիշտն է, քանի որ եվրոպական որևէ մի երկիր էլ որ գնանք պետք է չարչարվենք, աշխատենք, մի բան պետք է ստեղծենք այնտեղ, որ ապրենք: Օտարության մեջ աշխատելու փոխարեն այստեղ ավելի ճիշտ կլիներ:

Անդրանիկը ընկերոջ հետ է որոշել համագործակցել և ստեղծել հայկական կոշիկի նոր բրենդ, որն անվանել են ԱՎԱ: ԱՎԱ-ն կազմվել է երկու ընկերների առաջին տառերով` Անդրանիկ, Վիգեն և քանի որ Հայաստանում են գործում` Արմենիա:

-Երբ Հայաստան եկանք, մտածեցինք որ առանձին-առանձին դժվար կլինի, ինչպես ասում է ժողովրդական խոսքը` մեկ ձեռքը ծափ չի տալիս: -Ասում է Վիգենը- Հայրս Սիրիայում կոշիկ կարելու մեքենա էր սարքում: Այդպես սկսեցինք համագործակցել, գործարանը վերցրեցինք ու սկսեցին ամբողջը մաքրել, մեքենաները դնել: Այդ ընթացքում ես դեռ Սիրիայում էի, երբ եկա արդեն գործը հունի մեջ էր ընկել:

Սկզբնական շրջանում արտադրանքը ցուցադրվում էր տարբեր խանութներում, իսկ այժմ երիտասարդ գործարարները ունեն փոքրիկ խանութ քաղաքի կենտրոնում, որտեղ ներկայացնում են ամբողջ տեսականին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
9722 | 0 | 0
Facebook