Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Կրկնակի տոնը

11:12, Среда, 30 Декабря, 2015 года
Կրկնակի տոնը

Դեկտեմբերի 26-ը Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնի կենսագրականում առանձնացավ իր խորհրդով: Կենտրոնը լի էր հյուրերով, ծնողներով: Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի բարձր հովհանու ներքո կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Սուրբ Ստեփանոս նախավկաին և Սուրբ Ծննդյանը:

Չնայած նրան, որ մեր սաները հուզված էին, նրանք ներկայացան հավուր պատշաճի: «Ավետիս» թատերախումբը ներկայացրեց «Հավատարիմ վկան» և «Բեթխեհեմի աստղը» բեմականացումները, որոնք նվիրված էին Ստեփանոս Նախավկաին և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդին: «Արդվին» ազգագրական երգի-պարի համույթը և «Քաղցրիկ Տատրակ» երգչախումբը ևս մեկ անգամ հանդիսատեսին հիացրին իրենց անզուգական ելույթներով, իսկ անգլերենի խմբակը հանդիսատեսին ներկայացրեց Շնորհալու և Նարեկացու աղոթքները:

Միջոցառման ավարտին կենտրոնի սաներին հանձնվեցին Գրիգորյանների ընտանիքի կողմից պատրաստված ամանորյա նվերները:

Դե ինչ, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, տեր Մաշտոց քահանա Բաբայանիին, Գրիգորյանների ընտանիքին, մեր կողքին լինելու և մեզ աջակցելու համար:

Источник: Մամուլ.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3415 | 0 | 0
Facebook