Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Զինված ուժերում ծառայող հոգևորականներին մինչև 300 հազար դրամ կվճարվի

19:00, Среда, 21 Октября, 2015 года
Զինված ուժերում ծառայող հոգևորականներին մինչև 300 հազար դրամ կվճարվի
     Զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգևորականներին կառավարության որոշմամբ այսուհետ գումար կվճարվի: Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի համաձայն՝ ամեն ամիս հոգևորականները կստանան 125-300 հազար դրամ գումար, որը ձևակերպվել է որպես կենսապահովման ամսական ծախս:
     Մասնավորապես, զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդն ամսական կստանա 300 հազար, հոգևոր ծառայության փոխառաջնորդը՝ 225 հազար, զորամիավորման հոգևոր ծառայության առաջնորդը՝ 200-225 հազար, առաջին կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 165-200 հազար, երկրորդ կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 150-175 հազար և երրորդ կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 125-150 հազար դրամ:
     Կառավարությունն այս որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է հետևյալ կերպ. «ՀՀ պաշտպանության նախարարության և Մայր Աթոռի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սկսած 1997 թվականից Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորները մշտական հիմունքներով հոգևոր ծառայություն են իրականցնում ՀՀ զինված ուժերի զորամասերում: Ներկայումս նշված ծառայողների ընդհանուր թվաքանակը կազմում է 51 հոգևորական, վերջիններս ծառայության դիմաց որևէ վարձատրություն չեն ստանում` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով: Նախատեսվում է հոգևոր ծառայության դիմաց սահմանել ամսական կենսաապահովման ծախսերի չափերը, ինչպես նաև բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը»
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4718 | 0 | 0
Facebook