Идет загрузка...
Сегодня:  Суббота, 29 Июня, 2024 года

Статьи

ՍԻՄՈՆԻ ՍԵՐԸ կամ ԴԱԼԱՆԻ ՏԱԿ

Սոնե Արծափ
02:27, Четверг, 07 Февраля, 2013 года
ՍԻՄՈՆԻ ՍԵՐԸ կամ ԴԱԼԱՆԻ ՏԱԿ

ԴԱԼԱՆԻ ՏԱԿ

Բարձրահասակ, նիհար, սև մազերով, սև մաշկով երիտասարդ է Սիմոնը, ով նոր է վերադարձել բանակաից: Փոքր ինչ տարօինակություններով, ***աղելի կերպար է:


    

Սիմոն

(Մտնում է դարպասներից ներս)

Մամ, պապ, ու՞ր եք:

Մայրը` Շողիկ (անունը)

(Լվացք է անում)

Դալանի տակն եմ, Սիմոն ջան:

Հայրը` Կարապետ (անունը)

(Նստած է թախտին)

Այ կնիկ, քեզ էլ ով հարցնի, կասես դալանի տակն եմ...

Մայրը

(Արագ արագ լվացքն է անում)

Է որ տակն եմ ի՞նչ ասեմ...

Հայրը

(Նայելով կնոջը)

Կարող՞ա մի օր էլ շփոթվես, դալանի տեղ իմ անունը տաս:

Մայրը

(Ձեռքերը կոնքերին, ժպտալով)

Չէ, կարողա շփոթվեմ ու հարևան Միասնիկիկ անունը տամ...

Կարապետ

(Իբր զայրացած)

Ես էլ Նուշորյիս, ի դեպ գիտես որ երազումա....


    

Շողիկ

(Ծիծաղում է)

Քե՞զ, այ խելապակաս...

Կարապետ

(Վեր է կենում տեղից)

Էտ ու՞մ հետ ես այ լեզվանի...

Սիմոն

(Գալիս է դալանի տակ)

Մամ ջան լավ ե՞ս:

Կարապետ

(Թախտին է նստած)

Արա, էտ մենակ մե՞րդ էր:

Սիմոն

(Հեգնանքով)

Հա, մենակ մերս էր, քանի որ մենակ ինքնա հասկանում, որ իրա տղեն հասուն պսակվելու տղայա:

Կարապետ

(Խոսում է ձեռքերով)

Տո այ խելառ, քեզ ո՞վ աղջիկ կտա...

Շողիկ

(Ամուսնու վրա գոռալով)

Տղիս բան չասես...

Սիմոն

(Քմ***աղով նայում է հորը)

Պապ ջան քան՞ի համալսարան ավարտած ես:

Կարապետ

(Զայրանալով)

Էտ քո գործը չի:

Սիմոն

(Շատ լուրջ հայացքով)

Ո՞նց այ հեր, բա չիմանամ հերս ի՞նչ կրթություն ունի:

Կարապետ

(Քմ***աղով)

Ես գոնե աղուսյակ գիտեմ:

Սիմոն

(Հպարտ կեցվացքով)

Է ես էլ մինչև 100-ը հաշվել գիտեմ:

Շողիկ

(Լվացքի ամանը ձեռքին)

Վա~յ, ձեր անգրագետ ցեղը չլիներ...որ ինձ հանդիպեց:

Կարապետ

(Զայրացած

Բա չէ, ձեր գրագետ ցեղը:

Շողիկ

(Շրջվելով)

Հա, հենց էլ գրագետ:

Սիմոն

(Ձեռքերը լայն բացելով)

Դե լավ, լավ, վերջ տվեք երկուսիդ ցեղն էլ մի բան չի, թե չէ մի քիչ գրագետ ստացված կլինեի:


    

Կարապետ

(Զարմացած)

Այ տղա իսկականից ուզու՞մ ես պսակվես:

Շողիկ

(Աչքովա տալիս ամուսնուն)

Չես տեսնում հասունացելա:

Կարապետ

(Զարմացած)

Հա ելի....ոնց որ/աչքովա տալիս կնոջը/

Մեկ օր անց: Նստած ճաշում են, հայրը, մայրը Սիմոնը: Լսվում է դարպասի ձայնը:

Ներս է մտնում Կարապետի հորեղբոր կինը, գլխաշորով, ձեռնափայտով, անունն Ազգանուշ է, բայց տանեցիները Զալո են կանչում...

Ազգանուշ

(Հազիվ քայլելով)

Աղջի Շողիկ, տանն ե՞ս:

Շողիկ

(Գոռում է)

Հա զալո ջան, արի դալանի տակ եմ:

Ազգանուշ

(Արդեն դալանի տակ)

ՎաJ Սիմոն ջան դու էլ տանն ես, բանակից գալուց հետո մի կարգին չեմ տեսել, արի նստի կողքս բալա ջան:

Սիմոն

(Վեր է կենում համբուրում զալոին)

Հա զալո ջան, լավ էլ եկել ես հարցեր կան:

Ազգանուշ

(Գրկելով Սիմոնին)

Ասա բալես, գիտես զալոն շատա սիրում քեզ:

Սիմոն

(Լուրջ դիմում է Ազգանուշին)

Զալո ջան, ուզում եմ պսակվեմ:

Ազգանուշ

(Վեր է թռնում տեղից)

Վայ ես գժվա, ցնդվա, աղջի Շողիկ, ես տղեն հասունացե տղամարդա դարձել...

Կարապետ

(Հպարտ կեցվածքով)

Հորնա քաշել, էլ չի համբերում:

Ազգանուշ

(Մոտենում նստում է սեղանի գլխին)

Ուրեմն սենց, Սիմոն ջան, գնում ենք ու բիրիքնոցից աղջիկ ենք բերում:

Սիմոն

(Զայրացած)

Ես բիրիքնոցից աղջիկ չեմ ուզում:

Կարապետ

(Հեգնանքով վեր է կենում սեղանի մոտից)

Պահ, թե չե մորդ որ բիրիքնոցից եմ բերել ի՞նչ վատա:

Շողիկ

(Ձեռքերը թափահարելով)

Տեսնեմ մեր բիրքնոցը չլիներ ձեր գեղի տղամարդիկ ի՞նչ էին անելու:

Սիմոն

(Բիրիքնոցի անուն չլսեմ, նեռվայնանաում եմ չէ)

Համել ասեմ, ես սիրահարված եմ:

Կարապետ

(Ոտքի է կանգնում)

Այ տղա ու՞մ:

Սիմոն

(Սկսում է քայլել)

Դա կարևոր չի:

Շողիկ

(Վեր է թռնում նստած տեղից)

Դոշակիդ տակինը հո չ՞ի:

Սիմոն

(Զարմացած)

Դու որտե՞ղ ես տեսել իմ դոշակի տակինը:

Շողիկ

(Ժպտալով)

Բայց դու են ասա դրա պես լավն՞ա:

Սիմոն

(հպարտ)

Չէ, դրանից էլ լավնա:

Կարապետ

(Հպարտությամբ)

Դե ասա փերիյա, եր՞բ ենք գնում ուզնգան:

Այդ ընթացքում Ազգանուշ զալոն համբերատար լսում էր ընտանեկան զրույցները, բայց դեռևս համբերատար...

Սիմոնն էլ հագնվում է զուգվում ու տանից դուրս գալիս...


    

Շուղիկ

(Զայրացած)

Այ մարդ հլա մի համբերի:

Կարապետ

(Վեր է կենում սկսում քայլել)

Ին՞չ համբերել, են որ եկանք քեզ նշանեցինք, են վախտ էլի, մի հատ ընչ՞ի չասեցիր համբերեք....

Շողիկ

(Զայրացաց)

Մեկը հարցներ, ու՞ր էիր մեր նշանին:

Կարապետ

(Զայրացաց)

Մեր հարևան Նուշիկենց դալանի տակ....բավարարվա՞ծ ես տիկին Շողիկ:

Շողիկ

(Արագ արագ սեղանն է հավաքում)

Վայ էդ դալանի տակ մնայիր, ինձ չհանդիպեիր....

Կարապետ

(Շրջվում է Ազգանուշի կողմը)

Այ զալո ջան, մի բան էլ դե դու ասա:

Ազգանուշ

(Ոտքի է կանգնում)

Խոսացիք, ասեցիք, կռվաք.....դե լսեք....ես որպես ցեղի մեծ զալո ասում եմ, տղի սիրտը չկոտրեք, ում ուզումա կբերեք....

Շողիկ

(Զայրացած)

Բան չես ասում Զալո ջան:

Կարապետ

(Էլի զայրացած)

Հա էլի այ Զալ ջան, բա ո՞ր են Ղամոի աղջիկներից ուզի....կամ Արտուշի...

Ազգանուշ

(Խիստ կեցվացքով)

Չի ուզի, թե ուզեց ետ հարցն իմ վրա:


    

Այգի, ուռենու ծառի տակ կանգնած է Սիմոնը ձեռքին դաշտից հավաքած ծաղիկներ: Մոտոնում մի աղջիկ, տգեղ, տնային խալաթով, բարձրակրունկ կոշիկներով, մազերը դեղին ներկած, ծամոնա ծամում....անունն էլ Վարդիկ:

Սիմոն

(Հիացաց նայելով աղջկա կողմը)

Եկար Գավյոտիկս....սա քեզ համար է/տալիս է ծաղիկները/

Վարդիկ

(Զարմացած)

Իյա~ ես ռոմանտիկ- մռոմանտիկ էլ ես հա փաստորեն:

Սիմոն

(Հիացած հայացքով)

Այո իմ լույս...

Վարդիկ

(Նույն տոնով)

Թե բան չունես ասելու, գնում եմ:

Սիմոն

(Ծնկի է իջնում, լուրջ կեցվածք ընդունում)

Իմ լույս.....ես Սեբաստիա, դու Գավյոտիկ, ես քեզ սիրում եմ.....դու ինձ սիրում ե՞ս...

Վարդիկ

Ծիծաղում է բարձրաձայն

Այ տղա կինո չենք խաղում, հա սիրում եմ ասա ի՞նչ կա:

Սիմոն

Դեռ ծնկաչոք)

Ուզում եմ ամուսնանանք իմ Գավյոտա...

Վարդիկ

(Քմծիծաղով)

Էտ սենց թե նենց ամուսնանալու էինք, կարող՞ա գիտես ես երեխուն մենակ էի մեծացնելու:

Սիմոն

(Վեր է կենում)

Դու հղի ե՞ս Վարդիկ...

Վարդիկ

(Խալաթի փեշերնա շարժում)

Այո Սիմոնչիկ:

Սիմոն

(Զարմացած)

Փաստորեն, որ իրար պաչում են հղիանում են հա՞...

Վարդիկ

(Զարմացաց բռնում է Սիմոնի ձեռքը)

Դու չգիտեիր հ՞ա Սիմոն ջան...

Սիմոն

(Գրկում է Վարդիկին)

Ինչ լավ լուր էր...Գավյոտիկս...

Վարդիկ

(Պոկում է նվիրած ծաղիկների թերթիկները)

Դե ուրեմն Սիմոն ջան, գնում ես ու մատանու հարցերն ես լուծում լավ, մենք ժամանակ չունենք, հորդ ու մորդ էլ ոչ մի բառ երեխու մասին:

Սիմոնը վերադառնում է տուն, շատ բարձր տրամադրությամբ, բացվում են դարպասի դռները:


    
    

Սիմոն

(Թռվռան քայլվացքով)

Մամ, պապ, զալոն էլ է այստե՞ղ:

Շողիկ

(Նստած դալանի տակ կար է անում)

Հա տղես, դալանի տակն եմ...

Սիմոն

(Հասնելով դալան)

Մամ, պապ, զալո, մատանին ուր՞ա:

Կարապետ

(Պառկած տեղից վեր է կենում)

Վայ, այ տղա, ես ի՞նչ ես ասում, գժվել ե՞ս:

Ազգանուշ

(Հազիվ քայլելով մոտենում է Սիմոնին)

Այ բալա ջան, համբերի մի գնանք տեսնենք ին՞չ աղջիկա:

Սիմոն

(Զայրացած)

Ասեցի չէ, ժամանակ չունենք...

Կարապետ

(Զարմացած)

Իյա, էտ ինչ՞ի ժամանակ չունենք որ..

Շողիկ

(Թեքվելով ամուսնու կողմը)

Դե չի համբերում, հասունացելա տղես:

Կարապետ

(Զայրացած)

Գժվացրիք, հասունացելա, հասունացելա, կարող՞ա էդ աղջկա հետ ես հասունացել այ տղա, Սիմոն մի բան ասա...

Սիմոն

(Զայրացած քայլումա)

Ասեցի նշանվում, եմ ու վերջ:

Ազգանուշ

(Ավելի մեղմ)

Այ բալա ջան, հո մի բան չէ՞ք արել...կարողա՞...

Սիմոն

(Նայում է զալոյին)

Կարողա ի՞նչ զալո ջան:

Ազգանուշ

(Մոտենում է Սիմոնին)

Կարողա մի բան կ՞ա:

Սիմոն

(Հաստատակամ կանգնում է բոլորի առաջ)

Հա, Վարդիկս հղիա:

Շողիկ

(Կանգնախ տեղից ընկնումա աթոռին)

Վայ, այ Կարապետ ես ինչ՞ա ասում....դու լսեցի՞ր....

Կարապետ

(Գնումա գալիս)

Ո՞նց էք արել եր՞բ...

Սիմոն

(Զարմացած)

Մեր դաշտը:

Կարապետ

(Զարմացած)

Այ տղա ետ բաց դաշտի մեջ ո՞նց էք արել...

Սիմոն

(Ավելի զարմացած)

Հա, բայց ինչ կա ո՞ր:

Ազգանուշ

(Զարմացած նստումա աթոռին)

Այ Սիմոն, ջան այ բալես, ո՞նց:

Սիմոն

(Զարմացաց նայումա բերկաներին)

Ես չեմ հասկանում, ետ պաչելու համար պտի ու՞ր գնաինք:


    

Կարապետ

(Զարմացած ու շատ)

Այ տղա ո՞նց մենակ պաչել...


    

Շողիկ

(իսաուշագնաց վիճակից դուրս գալով)

Վայ Կարապետ, ես ինչ՞ա ասում:


    

Կարապետ

(ոտենում է բռնում տղայի օձիքից)

Մենակ պաչելով հղիանու՞մ են այ անգրագետ...հազար ասեցի մի բան անելուց առաջ արի հորդ հարցրա:

Շողիկ

(Զայրացաց ամուսնու վրա)

Երեխուն ես բան ասում, դու էլ ժամանակին պակասը չէիր...

Ազգանուշ

(Զայրացած շողիկի վրա)

Ախպորս տղին բան չասես:

Շողիկ

(Հեգնանքով թարս նայելով Ազգանուշին)

Չպակասավ ախպորդ տղեն:

Կարապետ

(Զայրացած)

Այ տղա Սիմոն գեղովի խայտառակ չենք, էտի խաբումա քեզ, պաչելով չեն հղիանում հասկացա՞ր...

Սիմոն

(Նստումա սեղանին)

Բայց ես սիրում եմ է Գավյոտիկիս...

Շողիկ

(Հուզավծ տղայի միամտությունից)

Ոչինչ տղես, մերդ որ բիրիքնոցիցա ինչ՞ա եղել:

Ազգանուշ

(Հուզված)

Հա բալես մի նեղվի, մի նենց աղջիկ ուզենք...ըհը/ցույց է տալիս Շողիկին/պակաս հարսա մերդ...

Կարապետ

(Շատ զայրացած, տղային շատ մոտ կանգնած)

Աննոռմալ, գնացե պաչե, առանց ամաչելու էլ ասումա հղիա....դու գիտե՞ս, որ եդ քո Վարդիկը օրը հազարի հետ քնումա- հելնումա, քնումա- հելնում...քեզ էլ պաչելուց հղիացելա հա՞...Շողիկ, ես գնացի...էս դիմանալու չի....

Շողիկ

(Հեգնանքով)

Զալո ջան մեծ կնիկ ես, բայց պտի ասեմ, ետ որ մի 3 ամիս էր մեր պսակվելուց հետո չէի հղիանում, տենաս ետ ինչի՞ց էր....

Կարապետ

(Զայրացած)

Աղջի, զալոյից ամաչի:

Շողիկ

(Ձեռոերը կոնքերին)

Չէ պտի ասեմ, հա զալո ջան, իմացի, Կարապետտ էլ մենակ պաչում էր...գիտեր ետ իրա սուտի պաչելով պտի հղիանաի, ես ել դե գիտես...շատ չէի հասկանում...մինչև ետ էլ հարցա թե րտեղի՞ց իմացավ` որը որից հետոյա...

Կարապետ

(Շատ զայրացած)

Հարևան Նուշիկենց դալանի տակից....

Ազգանուշ

(Կանգնում է)

Լավ, լավ, ամոթա, գոնե տղից ամաչեք:

Կարապետ

(Նայելով աթոռին նստած տղայի կողմը)

Թող լսի ու իմանա, որից հետո, որը...

Ազգանուշ

(Ծիծաղը դեմքին)

Սիմոն ջան, բալա ջան, չնեղվես, ես ու մերդ կգնանք ուզնգան, կնստենք հորոխպորդ երազը ու ուղիղ բիրիքնոց...

Շողիկ

(Շատ խեղճ հայացքով)

Հա տղես չմտածես, հասունացել ես լավ ես արել կլուծենք էդ հարցը....


    

2 ամիս անց գնում եմ բիրիքնոց Սիմոնին մի լավ աղջիկ են ուզում: Բիրիքնոցը դա վերևի գյուղն էր, ու եթե գյուղում աղջիկ չէին տալիս տղաներին գնում էին «բիրիքնոցից» բերելու:


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4944 | 0 | 0
Facebook