Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Բաց նամակ Երևանի քաղաքապետին

Vardan
Автор:
Vardan
16:21, Вторник, 29 Сентября, 2015 года
Բաց նամակ Երևանի քաղաքապետին
     Հարգելի պարոն քաղաքապետ, տողերիս հեղինակը Հայսատանի Հանրապետության հասարակ քաղաքացի է և շարքային Երևանցի, ով սիրում է իր քաղաքի յուրաքանչյուր քարը թուփն ու ծառը, հիանում նրա գեղեցկությամբ և գույներով, ով ծնված օրվանից սրտի թրթիռով է սպասել Երևանի օրվան, որպեսզի կրկին ու կրկին վայելի իր քաղաքի հմայքները: Սակայն, հարգելի պարոն Մարգարյան, տոնը տոն է, երբ այն նշում են բոլորը, երբ այն թևածում է բոլորի տներում, իսկ այս տարի ցավոք այդպես չէ. այս տոնը տոն չի լինի իրենց զինվոր որդիներին 2 օր առաջ հուղարկավորած ծնողների, սահմանային միջադեպերի արդյունքում հիվանդանոցներում կյանքի համար մաքառող զինվորների ու նրանց ծնողների, այս լարված իրավիճակում մեր սահմանը պաշտպանող զինվորների ծնողների համար, հետևաբար ուրախությունն ու տոնը բոլորիս համար լիարժեք լինել չի կարող: Պարոն Մարգարյան, Երևանը մեր երկրի և համայն հայության մայրաքաղաքն է, մի թե կարող է մայրը ուրախանալ երբ զավակները վտանգի մեջ են, մի թե մայրը կարող է շքեղ հագուստ հագնել, երբ զավակները կիսաքաղցած են ու ցնցոտիների մեջ: Եկել է ժամանակը ևս մեկ անգամ վերահաստատելու Երևանի, որպես մայր քաղաքի կոչումը, ուստի միանալով բազմաթիվ Երևանցիների կողմից Ձեզ ուղղված խնդրանքներին հորդորում եմ Երևան քաղաքի տոնակատարությունների համար հատկացված գումարը փոխանցել Հայոց բանակին սպառազինություներ գնելու համար, կամ սահմանամեձ շրջաններին` տեղի կարիքները հոգալու համար կամ էլ այդ գումաներով փոքրինչ մեղմել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինվորների ծնողների անամոք վիշտը: Շնորհակալություն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
3148 | 0 | 0
Facebook