Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Բարձունքի հաղթահարում` նվիրված Անկախության տոնին

«Քվանտ» վարժարան
Пресс-секретарь:
«Քվանտ» վարժարան
11:11, Среда, 23 Сентября, 2015 года
Բարձունքի հաղթահարում` նվիրված Անկախության տոնին

Սեպտեմբերի 20-ին և 21-ին «Քվանտ» վարժարանի` Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ճամբարը կրկին մարդաշատ էր. վարժարանի տարրական և միջին դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները դարձյալ քվանտականների համար հարազատ վայրում էին` մասնակցելու դեպի Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերն ուղղված ամենամյա արշավին:

Վերելքը դժվարին էր, բայց անչափ հետաքրքիր և ուսուցողական: Աշակերտներից ոչ պակաս ոգևորված էին նրանց ծնողները. հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին գտնվում բնության այս գողտրիկ վայրում, չէին դադարում իրենց հիացմունքն արտահայտել: Հատկանշական է նաև այն, որ վարժարանի ամենակրտսեր սաները նույնպես առանց տրտնջալու հաղթահարեցին բոլոր դժվարությունները: Այս պատասխանատու գործում տարրական դպրոցի դասվարներին և ծնողներին օգնում էին վարժարանի Միջազգային բակալավրիատի սաները:

Շուրջ հինգ ժամ տևած արշավից հետո (փոքրիկների համար` ավելի քիչ) վերադառնալով ճամբար` արշավակաները մասնակցեցին մի շարք խաղ-մրցույթների` «Վազք-էստաֆետ», «Պարանի ձգում», որն, ի դեպ, կազմակերպվել էր նաև ծնողների համար, Անկախութան տոնին նվիրված թեմատիկ կավճանկարչություն և այլն: Մրցույթի ավարտից հետո արդյունքներն ամփոփվեցին և տարբեր անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին մրցանականերով և պատվոգրերով:

Երեկոյան արշավականները վառ տպավորություններով վերադարձան Երևան:

Վարժարանի կազմավորմանը գրեթե զուգահեռ անցկացվող ամենամյա արշավները յուրօրինակ հնարավորություն են ընձեռում քվանտականներին` ճանաչելու հայրենի բնությունը, դժվարություններ հաղթահարելու դասընկերների հետ` այդպիսով ամրապնդելով սերը հայրենիքի, հայրենի բնության և ընկերների հանդեպ:

«Քվանտ» վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ այս տարի ևս արշավները նվիրվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակին, ուստի օրվա խորհուրդը ամբողջացնելու նպատակով հանձնարարվեց շարադրությունների մրցույթ` նվիրված Անկախության տոնին:

Источник: www.quantum.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5250 | 0 | 0
Facebook