Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Քո հայացքում

19:21, Вторник, 05 Февраля, 2013 года
Քո հայացքում
     Դժվար չէր հասկանալ քո հայացքը: Այնտեղ այնքան հեշտ էր ինքս ինձ գտնելը: Այտեղ` քո հայացքում, ես էի ժպտում: Իմ երջանիկ աչքերն էի տեսնում քո հայացքում ու չէի կասկածում, որ նույն երջանիկ հայացքը դու իմ աչքերում էիր գտնում: Ես իրավամբ աշխարհի ամենաերջանիկն էի ու դա ինձ չէր թվում, քո հայացքը ինձ չէր խաբում, ես ինձ չէի խաբում: Դու ասում էիր, որ միայն ես եմ կարողանում քո հայացքը ճշտությամբ կարդալ: Դե իհա´րկե…Չէ՞ որ ես իմ երջանկությունն էի պարզապես կարդում քո հայացքում: Դժվար չէր, համենայն դեպս մինչև այն շրջանը, երբ ես քո հայացքում ուրիշի երջանկությունը տեսա: Ինչ-որ մեկը, թաքուն ինչ-որ մեկն էլ էր քո հայացքում իր երջանկությունը տեսնում, ու իմը հետզհետե նվազում էր: Այն նվազում էր դանդաղ` ինձ նույն դանդաղությամբ մաշելով: Դժվար էր ամեն օր տեսնել, թե ինչքանով է պակասել իմ երջանկությունը: Իսկ դու ոչինչ չէիր էլ գիտակցում…Մտածում էի, որ ես ամեն ինչ կիմանամ միայն վերջում, երբ իմ երջանկությունից այլևս ոչինչ մնացած չէր լինի: Սխալվու´մ էիր…Ես դա տեսա.տեսա` ինչպես գնալով փոքրացավ, ապա դատարկություն դարձավ աշխարհի ամենաերջանիկ երջանկությունը` իմ հայացքը` արտացոլված քոնում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3853 | 0 | 0
Facebook