Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Բաց նամակ ՀՀ Նախագահ՝ Ս. Սարգսյանին

17:51, Воскресенье, 03 Февраля, 2013 года
Բաց նամակ ՀՀ Նախագահ՝ Ս. Սարգսյանին
    
    

Հյաստանի Հանրապետության Նախագահ Պարոն՝ Սերժ Սարգսյանին

Պատճեն՝ ՀՀ Վարչապետ Պարոն`

Տ. Սարգսյանին

Պատճեն`ՀՀԱզգային ժողովի նախագահ Պարոն`Հ. Աբրահամյանին

ՊատՃեն`ՀՀ գլխավոր դատախազ Պարոն`

Ա. Հովսեփյանին

Պատճեն` ՀՀ վճռաբեկ դատարանի Նախագահ Պարոն` Ա. Մկրտումյանին

Պատճեն`ՀՀ արդարադատության նախարար Պարոն`Հ. Թովմասյանին

Դիմող՝ ՀՀ Կոտայքի Մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 330/1 տան բնակիչ՝ Դավիթ Միշիկի Միրզոյանից


    

Մեծարգո Նախագահ` Հարգելի Պարոնայք

Նախքան նամակիս բուն իմաստին անցնելը՝ խնդրում եմ Ձեր ներողամտությունը, քանի- որ գիտակցում և շատ լավ պատկերացնում եմ Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության աստիճանը, սակայն ինձ ել ճիշտ հասկացեք այլ ընտրանք չունեմ:

Ծնվել եմ 1975թ- ին բանվորի ընտանիքում, ամուսնացած եմ, ընտանիքս բաղկացած է 6 շնչից, կինս, երեք անչափահաս երեխա և մայրս, մասնագիտությամբ իրավաբան, 3րդ կարգի մանկուց հաշմանդամ: Երջանկահիշատակ հայրս 1989թ-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 330/1 հասցեում ինձ համար կառուցել էր սեփական տուն, սակայն այդ ժամանակ ես անչափահաս էի և չէր կարող տունը իմ անունով գրանցել: 1990թ ի սեպտեմբերին մեծ եղբայրս` Մհեր Միրզոյանը ամուսնացավ, որի հարսանիքը տեղի է ունեցել այդ նորակառույց տան առաջին հարկում, որպեսզի նորակառույց տունը չհամարվի ապօրենի կառույց` հայրս 1991թ ի մայիս ամսին դիմեց Հրազդանի Քաղխոհրդի նախագահին մինչ իմ չափահաս դառնալը եղբորս անունով հողհատկացման և սեփական տուն կառուցելու թույլտվության խնդրանքով, որը բավարարվեց : Քանի, որ տունը անավարտ շինություն էր հետևաբար չուներ նաև սեփականության վկայական: 2005թ ին պետական ծրագրի շրջանակներում, եղբորս անունով կադաստրի կողմից տրվեց սեփականության վկայական: 2009թ ի օգոստոսի 18 ին եղբայրս նշված տունը նվիրեց ինձ, նվիրատվության սմ 3736 պայմանագրով, որը և 2009թ ի օգոստոսի 21-ին Անշարժ գույքի կադաստրի Պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից գրանցվեց, որպես սեփականություն: Մինչ այդ հաշտ ու համերաշխ ապրող եղբորս կինը` Նարինե Երիցյանը, բնակվող ` Ք. Երևան Միկոյան փող. 23շ 31բն բնակչուհի, որոշեց ամուսնալուծվել և 2009թ ի սեպտեմբերի 2 ին դիմեց Կոտայքի Մարզի Առաջին Ատյանի Ընդհանուր Իրավասության Դատարան ամուսնալուծության և նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի խախտումները վերացնելու համար: Նշեմ նաև, որ իրենց հարսանաց հանդեսը տեսանկարահանվել է և առկա է տեսայերիզ, որը փաստում է այն մասին, որ մինչ ամուսնանալը տունը արդեն, իսկ կառուցված է եղել և բնականաբար չէր կարող համատեղ կյանքում ձեռք բերված գույք հանդիսանալ, կան նաև վկաներ մայրս, թաղամասի ողջ բնակչությունը, ինչպես նաև Ն. Երիցյանի ծնողներն ու բոլոր մտերիմնեն, որոնք ներկա են եղել այդ հարսանյաց հանդեսին: Սակայն վերջինս միտումնավոր թաքցրել կամ ոչնչացրել է տեսաերիզը, իսկ դատարանը անգամ չփորցեց հայցվորից պահանջել, որպես իրեղեն ապացույց տեսաերիզը և չլսեց իմ կողմից ներկայացված ոչ մի վկաների: Այստեղից հետևություն, որ դատարանը ևս իր շահադիտական նկատառումներն ուներ այդ գործով: Շուրջ 2 տարի և չորս ամիս անընդհատ «դատական քաշքշուկներից» ձանձրացած և հավատս կորցրած արդարադատության հանդեպ, 2011թ-ի նոյեմբերի 28-ին, համաձայնվեցի կնքել հաշտության պայմանագիր վերջինիս մասնաբաժնի դիմաց դրամական փոխհատուցում տալով: Հաշտության համաձայնագրի համաձայ ես պետք է մասնաբաժնի արժեքը, որը կազմում է 13000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 412.000ՀՀ դրամ որպես պատճառված վնաս վճարեի մինչև 2012 թ-ի փետրվարի 28-ը ևս հավելյալ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հույս ունենալով, որ ինձ պատկանող այդ տունը գրավադրմամբ կարող եմ վարկ վերցնել և վճարել այդ գումարները: Սակայն իմ գույքի դիմաց տրված 2.600.000ՀՀ դրամ վարկը չբավարարեց նշված գումարը ամբողջությամբ վճարել: Վերջինիս և իր լիազոր ներկայացուցչի` Մարատ Կոստանյանի հետ եկանք այն պայմանավորվածության, որ ես վճարեմ 6500ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վարկի ստացման օրը, իսկ մյուս կեսը` լրացուցիչ պայմանագիր կնքվի մինչ հունիսի 15ը, այդ պայմանավորվածության ժամանակ ներկա է գտնվել նաև վկա` Մկրտիչ Միքաելյանը և առկա է նաև համացանցով գրված նամակը Ն. Երիցյանի կողմից: Օգտվելով իմ նյութական վատ վիճակից միտումնավոր կերպով լրացուցիչ ժամկետների մասով պայմանագիրը չփոխեցին: Բազմիցս անգամ դիմել եմ Ն. Երիցյանի ներկայացուցիչ` Մ. Կոստանյանին, իսկ նա տարբեր պատճառաբանություններով միտումնավոր և շահադիտական նպատակով լրացուցիչ ժամկետ չտրամադրեց: Այժմ իրենք դիմել են ԴԱՀԿ կոտայքի մարզի ստորաբաժանում ինձանից բռնագանձելու 6500ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 4875ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ Տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար 0.5%-ի չափով: ԴԱՀԿ կոտայքի մարզի ստորաբաժանման կողմից արգելանք է դրվել ինձ պատկանող բոլոր գույքերի վրա:


    

Նշեմ նաև, որ ես լինելով հոգեկան ծանր վիճակում, քանի որ 2011թ-ի ապրիլի 2-ին մահացավ հայրս, հավատս կորցրաց մեր պետության «դատական համակարգի» նկատմամբ և վախենալով, որ կկորցնեմ տարիների ընթացքում շատ մեծ դժվարություններով ձեռք բերված սեփականությունը` կնքեցի այդ չարաբաստիկ հաշտության պայմանագիրը : Այս պարագայում ստացվում է այնպես, որ մարդկային խիղճը կորցրած ստորների ու խարդախների պատճառով ես ինձանից գնում եմ իմ սեպականությունը և վճարում նաև հավելհալ խոշոր տույժ: Այստեղ են ասել`«տերովին տերնա տարել, անտերին գայլը»: Դատարանի կողմից նման կողմնապահության պատճառը հավանաբար այն էր, որ հայցվորի հայրը` Ն. Երիցըանը, նախկինում եղել է ճանապարհային ոստիկանության պետ, ունի այսպես ասած մեծ շրջապատ և մեծ հնարավորություններ, որի արդյունքում կարող են խաբեությամբ, կեղցիքի և ստորությամբ դրամներ շորթել ինձանից: Ես չեմ կարող լինելով մասնագիտությամբ իրավաբան, հանդիսանալով 3րդ խմբի հաշմանդամ և ունենալով երեք անչափահաս երեխա, կին, այրի դարձաց Մայր հանցագործություն կատարեմ, որպեսզի կատարեմ վերջիններիս ստոր ցանկությունները: Այճմ պարզվում է, որ այդ ամուսնալուծությունը իրկանում եղել է մտածված և չար դավանանք, իմ եղբոր և կնոջ կողմից, շանտաժի, խաբեության և սպառնալիքների միջոցով տիրանալու ուրիշի անձնական գույքին:

Մեծարգո Նախագահ

Ելնելով վերոգրյալից Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը համապատասխան մարմինների կողմից, հարցաքննվեն երկկողմանի վկաներ, հայցվորից պահանջել, որպես իրեղեն ապացույց հանդիսացող հարսանեական տեսաերիզները, պարզելու թէ արդյոք՞ այդ գույքը ձեռք է բերվել համատեղ կյանքում թէ ոչ, որը չարվեց դատական ատյանի կողմից, և այս խնդրին տալ արդարացի լուծում, քանզի ինձ մնում է կատարել ծայրահեղ աստիճանի քայլեր իմ արժանապատվությունը պահելու համար:

Կրկին անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը և ակնկալում դրական լուծում:

Կանխավ շնորհակալություն:

Դ.Միրզոյան


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1232 | 0 | 0
Facebook