Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Ահազանգում են Հրազդան քաղաքի բնակիչները

19:05, Среда, 22 Июля, 2015 года
Ահազանգում են Հրազդան քաղաքի բնակիչները
     Արդեն երկրորդ ամիսն է` Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 76 շենքին հարող տարածքի կոյուղաջուրը զուլալ աղբյուրի պես հոսում է` փակելով միանգամից մի քանի շենքի բնակիչների ճանապարհ: Երբ բնակիչների ահազանգով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները առաջին և դեռևս միակ անգամ եկան իրավիճակը տեսնելու, քանդեցին հարող տարածքի խաղահրապարակի մի ստվար հատված` պատճառաբանելով, թե ջրագծերն անցնում են այդտեղով և կարիք ունեն վերանորոգման: Խաղահրապարակը ևս, որը դեպի հարակից շենքեր տանող երկրորդ ճանապարհն էր, քայլելու համար դարձավ անանցանելի: Այդ ընթացքում հարակից շուրջ չորս շենքերի տարբեր բնակիչներ զանգահարել են «Հայջրմուղկոյուղի» , սակայն ստացել են միևնույն պատասխանը. «Մենք տեղյակ ենք խնդրի մասին և լուծումներ ենք փնտրում»: Մեզ հասած տեղեկություններից մեկի համաձայն էլ` այն տարածքում, որով անցնում է ջրագծերի մի մասը, վաղուց կառուցված է ավտոտնակ: Թե ինչ են մտածել Հրազդանի քաղաքային իշխանությունները այդ տարածքը վաճառելիս և գումարները, պարզ է` ուր ուղարկելիս, դժվարանում ենք ասել:
     Մինչև երբ պետք է լուծումներ «փնտրեն» ջրմուղի աշխատակիցները և, ինչու չէ, Հրազդանի քաղաքային իշխանությունները, որոնք իբրև պետք է վերահսկեն իրավիճակը, դժվար է ասել: Սակայն մեկ բան ակնհայտ է: Մեկ ամբողջական թաղամաս զրկվել է և' անցանելի երկու ասֆալտապատ ճանապարհից, և' մաքուր օդից, քանզի տարածքով անցնել չի լինում այդ խոլերայի բուն հանդիսացող կոյուղաջրերի հոտից: Հարցն առավել ցավալի է դառնում, երբ տեսնում ենք, որ տարածքում ամբողջ օրը խաղում են փոքրիկ երեխաներ, որոնց վարակվելու հավանականությունը նման պայմաններում շատ մեծ է:
     76 շենքի բնակիչներից մեկն էլ մեզ տեղեկացրեց, որ երեկ կոյուղին երկրորդ տեղից է պայթել և լցվում իր հողամասը, հետևաբար վնաս է հասել նաև իր ցանած բերքին:
     Դե ինչ, խելք ու միտք մաղթենք Հրազդանի պատկան մարմիններին, ինչն անում ենք արդեն տարիներ շարունակ, և հորդորենք, որ եթե հարցով իրոք մտահոգ են, թող այս անգամ իրենց փափուկ աթոռներից վեր կենան, քայլեն այդ տարածքներով և իրավացիորեն ասեն` իրենք կապրեին նման պայմաններում, թե ոչ: Այդ դեպքում, համոզված եմ, հարցը լուծում կստանա...
Այժմյան խաղահրապարակը...
Այժմյան խաղահրապարակը...
Անանցանելի հատված...
Անանցանելի հատված...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3733 | 0 | 0
Facebook