Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 13 Мая, 2024 года

Статьи

ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ Է «ԱՆԲԱՆԻԿՈՍ»

14:55, Суббота, 27 Июня, 2015 года
ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ Է «ԱՆԲԱՆԻԿՈՍ»
     Վերջին օրերին Հայաստանում ստեղծված իրավիճակում զգալիորեն նկատվում էր ամենայն Հայոց կաթողիկոսի կարիքն ու զորակցությունը իր սեփական ժողովրդի նկատմամբ որին չէր խանգարի հոգևորական աջակցության ցուցաբերում։
- իսկ ինչո՞ւ կաթողիկոսը չի ժամանում Բաղրամյան փողոցի վրա գտնվող և կուտակված հազարավոր քրիստոնյա հայ ժողովրդի մոտ որպեսզի խաղաղության և հանդուրժողականության կոչ անի լարված իրավիճակին։ Արդեն որ երրորդ անգամն է հայ ազգը չի տեսնում եկեղեցու զորակցությունը իր նկատմամբ, չի զգում հոգևորական աջակցություն ու օժանդակություն և ամենա գլխավոր հոգևորականի ներկայությունը, ապա այս դեպքում առաջանում է մեկ հստակ հարց` ինչներիս է պետք կաթողիկոսը որը դարձել է «ԱՆԲԱՆԻԿՈՍ» և ինչո՞ւ են պետական բյուջեից այդքան ահռելի չափերի գումարներ հատկացվում եկեղեցուն։ Այսպիսով մեր երկրում աստիճանաբար նվազում է հավատքը դեպի քրիստոնեությանը և եկեղեցուն, այն հավատքը որի շնորհիվ հայ ազգը գոյատևել է դարեր ի վեր և պահպանել է իր գոյությունը Աստծո դեմ աղոթքների շնորհիվ, հավատք դեպի քրիստոնեության որի համար կոտորել են հայ ժողովրդին, սակայն այժմ Աստծո պատվիրակը ալարում կամ վախենում է գնալ իր ժողովրդի կողքին և խաղաղության խոսք մտցնել ակտիվիստների և ոստիկանների միջև։ Գուցե ես սխալվում եմ բայց այն, որ հայ ազգի հավատքը դեպի կրոնական արժեքներ աստիճանաբար նվազում է դա վկայում են նաև եկեղեցու ներկայացուցիչները։ Եկեղեցին ակամա դառնում է իշխանության դուստր ձեռնարկությունը, կորցնելով իր իրական դերը և պատկերը, որի ֆունկցիոնալ պարտականությունների մեջ չի մտնում մխիթարել, քարոզել խաղաղություն և համերաշխություն...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3066 | 0 | 0
Facebook