Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 7 փետրվարի, 2013 թ, N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ

Hasmik
Автор:
Hasmik
12:58, Среда, 24 Июня, 2015 года
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 7 փետրվարի, 2013 թ, N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հայաստանի հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագրին հավանություն տալու եվ ժամանակացույցը հաստատելու մասին հավելվածներում թույլատրված չի մեքենաները սխալ տեղ կայանելու պատճառով բիրտ ուժ կիրառել մարդկանց վրա, ավելին.

Հունիսի 22 –ի լույս 23-ի առավոտյան, եթե մայրաքաղաքում ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ապա Գյումրիում կիրառվեց բիրտ, անգրագետ «ոստիկանական բարեփոխումներին» խիստ հակացուցված ուժ:

Ով հուշեց ՇՄ ոստիկանապետ Գ. Ամիրխանյանին, նաիվության հասնող այդպիսի սցենար կիրառել տղաների նկատմամբ, որոնց ճկույթն իսկ չարժի կիրառողը, ոչ գրագիտության, ոչ ինտելեկտի, ոչ հայրենասիրության, ոչ շատ շատ այլ արժանիքների առումով:

Տղաների ձերբակալության, նրանց վրա խուլիգանական ուժ կիրառելու պատճառ ոստիկանությունը համարել է մեքենաների ոչ ճիշտ կայանման փաստը.

Թատերական հրապարակում գտնվող թատրոնի շենքի աստիճանները Սայաթ-Նովա փողոցից գտնվում են առնվազն հիսունից վաթսուն մետր հեռավորության վրա և աստիճաններին նստած տղաներին ծեծկռտելու այլ պատճառ չգտնելով, քաղաքցիական հագուստով Գյումրու ոստիկանական «ընտրանին» թաղային խուժանի նման հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա:

Երևանաբնակ ոստիկանապետը վաղ թե ուշ թողնելու է Գյումրին, իսկ այս խեղկատակությունից հետո տեղի ոստիկանները ինչ երեսով են նայելու Կարենի, Տիգրանի և մյուս տղաների աչքերին… կարծում ենք, ամենաքիչը՝ ամաչելով:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4873 | 0 | 0
Facebook