Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

Այսօր էլ տա՞նկ եք բերելու:

19:23, Вторник, 23 Июня, 2015 года
Այսօր էլ տա՞նկ եք բերելու:
     Երեկ շոգ էր, ջուր էին ցանել՝ մի քիչ հովանան: Երևի, այսօր էլ նախօրոք ծանոթացել են եղանակի տեսությանը, ու գիտեն, որ ցուրտ է լինելու, որոշելու են տանկ բերեն՝ մի քիչ ջերմացնեն ժողովրդին:
     Մասնագիտություն ընտրելիս չկողմոնորշված վիճակում էի . չգիտես ինչի ուզում էի ոստիկան դառնալ, բայց ինչ-որ բան էլ հետ էր պահում: Երևի սեփական ինտուիցիաս գիտեր, որ որոշ ժամանակ անց նման խնդրի առաջ եմ կանգնելու, որ ստիպված եմ լինելու կատարել միմիայն վերևների որոշումները, որ կորցնելու եմ մարդկային հատկանիշներս , որ բազում անեծքների տեր եմ դառնալու , որ զորքին հրամայելով չդիպչել որևէ ցուցարարի, կազատվեմ աշխատանքից: Բայց այսօր, այս ամեն ինչը չի հուզում և ոչ մի ոստիկանի, ոչ մի բանական էակի , որ մարդ է կոչվում: Իսկ ում էլ հետաքրքում է, ստանում է պատիժ:
     Ազատության սերունդ ե՞ք կրթում: Քարոզում եք, որ միայն գիտելիքն է կարևոր, որ մարդը դրանով է, մարդ: Դե հիմա ստացեք Ձեր քարոզչություների պատասխանը: Այո՛, մարդը դրանով է մարդ, այդ իսկ պատճառով դուք մարդ չեք, կենդանիների հավաքածու (թող ներեն կենդանիները որ իրենց վիրավորում եմ) . իսկ այս երիտասարդությունը, իր ստացած գիտելիքով աապցուցում է, որ ինքն է տերը իր երկրի, որ մենք ունենք մարդկային այնպիսի արժեքներ, որոնցից Ձեզ հեռվացրել է դարի կեղտը՝ փողը:
     Ուրիշ պետության մեջ իմ Հայաստան աշխարհն եմ ուզում տեսնել:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
815 | 0 | 0
Facebook