Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Աստծու առաջ ոչ ոք ապահովագրված չէ...

02:50, Пятница, 01 Февраля, 2013 года
Աստծու առաջ ոչ ոք ապահովագրված չէ...
    
    

Ու՞ր է գնում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասը կամ պատանին հատուկ դպրոցն ավարտելուց հետո: Սա հարց է, որը, ցավոք սրտի, այդքան էլ չի հետաքրքրում մարդկանց մեծամասնությանը, բայց եկեք չմոռանանք, որ Աստծու առաջ ոչ ոք ապահովագրված չէ:

Մեր իրականության մեջ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, առհասարակ, չունեն իրենց համար ստեղծված միջավայր, որը կընձեռներ նրանց հնարավորություն ազատ շփվելու հասարակության հետ:Այդ իսկ պատճառով առավել խոցելի համարվող մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն ու պատանիները մնում են տանը`չունենալով շփման հնարավորություն, որի արդյունքում խորանում է նրանց բարդույթը, կամ էլ հայտնվում են փողոցում մուրացկանի, թափառաշրջիկի կարգավիճակում: Շատ հաճախ մտավոր արատներ ունեցող երեխաներին կամ պատանիներին հասակակիցները հրահրում են տարբեր հակահասարակական արարքների` օգտվելով նրանց անմեղսունակությունից: Կամ ընտանիքը հրաժարվում է նրանցից` հանձնելով մանկատուն:
     Այս երեխաներին հասարակության մեջ հնարավորինս ինտեգրելու բարդ աշխատանքը ստանձնել է "Փրկություն" ՀԿ-ն, որը միակն է, ով համարձակություն է ունեցել զբաղվելու մեր երկրի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների հիմնախնդիրներով:

Կենտրոնն իր գերնպատակը դարձրեց նպաստել շահառուների առօրյաի կազմակերպմանը և մտավոր ունակությունների հնարավորինս զարգացմանը, ինքնուրույնության ձևավորմանը:
     Ցերեկային խնամքի կենտրոն հաճախում են 48-50 մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներ և երիտասարդներ` Երևան քաղաքի տարբեր համայնքներից` գտնվելով այնտեղ ամեն օր ժամը 10:30-17:30:

Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ` տարրական ուսուցման, որտեղ ուսուցանվում են գրաճանաչություն և տարրական թվաբանություն, ձեռագործության` տարբեր ոճերի, մաքրամեի և ապլիկացիայի, նկարչության և բրնձագործության, կավագործության, գեղագիտական ձևավորման (դիզայնի), համակարգչային տարրական գրագիտության և մտավոր ունակությունները զարգացնող խաղեր, ֆիզիկական դաստիարակության, թատերական (տիկնիկային): Այս խմբակների մանկավարժները կատարում են անասելի բարդ ու նվիրական աշխատանք` զարգացնելով շահառուների մտավոր կարողությունների սահմաններում մասնագիտական որոշակի ունակություններ և հմտություններ`նրանց պարգևելով "մասնակի" ֆինանսական անկախության բերկրանքը, որի օգնությամբ նաև համոզելով ծնողին, որ իր մտավոր խնդիր ունեցող երեխան հոգս չէ սեփական ընտանիքում, քանի որ նա ևս կարող է իր փոքրիկ լուման բերել ընտանիք:

Շահառուներին կենտրոնում մատուցվում են բազմամասնագիտական ծառայություններ.

· Հոգեբանական, որը նպաստում է շահառուի հոգեբանաանձնային բարդույթների վերացմանը, սոցիալ-հասարակական անձի ձևավորմանը:

· Արատաբանական-լոգոպեդի, որը նպաստում է շահառուների խոսքի, ուշադրության, հիշողության և երևակայության զարգացմանը:

· Սոցիալական, որը նպաստում է շահառուների սոցիալական հիմնախնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը:

· Էրգոթերապիայի, որը նպաստում է շահառուների կենցաղավարության և առօրյա գործողություններում մաքսիմալ անկախության ձոռքբերմանը:

· Իրավախորհրդատվական, որը ուղղված է շահառուների ընտանիքներում առաջացած իրավական խնդիրների հնարվոր լուծմանը:


    

Ի վերջո որքան էլ պատմեմ, միևնույն է, անհնար է նկարագրել այն աշխատանքը, այն բարեգործությունը, որը 15 տարի շարունակ իրականացվում է այդտեղ աշխատող յուրաքանչյուր անձի կողմից` տնօրենից մինչև մանկավարժ, անգամ կամավոր և բարեգործ: Եվ այստեղ կարելի է կիրառել հին ու լավ մի խոսք. « Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»:
    
    

Հ. Գ. Այս նյութը կարդալուց հետո պարզապես մտածեք վերոնշյալ արտահայտության մասին. « Աստծու առաջ ոչ ոք ապահովագրված չէ»:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5144 | 0 | 0
Facebook