Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐ ՊԱՊԻՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ՈՒ ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԸ ԻՆՉԵ՜Ր ԵՆ ԱՆԵԼՈՒ

Armenian Panorama
Автор:
Armenian Panorama
01:52, Вторник, 09 Июня, 2015 года
ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐ ՊԱՊԻՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ՈՒ ԳԱԳԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԸ ԻՆՉԵ՜Ր ԵՆ ԱՆԵԼՈՒ

Այն, որ Լոս Անջելոսում հայկական համերգների և միջոցառումների պակաս չի զգացվում ՝ դա փաստ է, բայց դրանցից որքանն են, իսկապես, մշակութային ձեռնարկներ՝ սա լրջորեն քննարկման թեմա է: Այսօր, Գլենդելի որոշ շրջանակներում խոսակցություն էր պտտվում, որ երկար տարիների դադարից հետո վերջապես մեծ համերգի է պատրաստվում սիրված և ճանաչված երգիչ, հայկական ժողովրդական երգերի անզուգական կատարող՝ Պապին Պողոսյանը: Չճշտված տեղեկությունների համաձայն, համերգը կազմակերպվում է համայնքում սիրված երգիչ Գագիկ Բադալյանի հետ համատեղ: Կապ հաստատեցի, , GRAND PARTY, , ընկերության հետ, որը ըստ շրջանառվող լուրերի, համերգի նախաձեռնողն է: Կազմակերպության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը հաստատեց տարածված տեղեկությունները, բայց հրաժարվեց մանրամասներ փոխանցելուց, միայն ասաց, որ, իրոք, կազմակերպվում է այդպիսի համերգ, և այս պահին իրենք նախապատրաստական, կազմակերպչական ակտիվ աշխատանքի մեջ են: Ամեն դեպքում, որպես անաղարտ ու մաքուր հայ երգարվեստի երկրպագու, չեմ կարող գոհունակությունս չհայտնել այս նախաձեռնության կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում, , GRAND PARTY, , կազմակերպությանը այսպիսի մշակութային և ազգանվեր միջոցառում կազմակերպելու համար: Գայանե Մանուկյան. Միացյալ Նահանգներ - See more at: http://hartak.am/arm/index.php?id=40601#sthash.aA8kznJ0.dpuf

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2182 | 0 | 0
Facebook