Идет загрузка...
Сегодня:  Четверг, 09 Мая, 2024 года

Статьи

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ

06:27, Суббота, 06 Июня, 2015 года
ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ
     Հայկ Ղուկասյանը 4 տարեկան է: 9 ամսականում երեխան ընտանիքի հետ վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում ստացել է ծանր գլխուղեղային վնասվածք, որից հետո ախտորոշվել է ՄՈՒԿ սպաստիկ տետրապարեզ: Առկա է նաև աջ ոտքի հոդախախտ: Երեխան տարբեր վերականգնողական բուժումների կարիք ունի, ինչպես նաև սարքավորումների, որոնք կխթանեն նրա զարգացումը: Սակայն, ցավոք, ծնողներն ի զորու չեն հոգալ այդ բոլոր ծախսերը ֆինանսական սուղ պայմաններում գտնվելու պատճառով: Շնորհիվ մի շարք բարի մարդկանց Հայկը հաճախել է լողի և ձիավարության, ինչը տվելէ իր արդյունքները՝ նախկինում չէր գլորվում, կանգնում և քայլում, այժմ վիճակը փոխվել է՝ նստում է և չոչ է անում, ունի խոսակցական խնդիրներ, ասում է մի քանի բառ: Երեխայի մոտ նկատվում է առաջընթաց: Այժմ Հայկը կարիք ունի դեղորայքային բուժման և լոգոպեդի, ինչի համար ընտանիքը համապատասխան միջոցների բացակայության պատճառով կրկին դիմում է բարի մարդկանց օգնությանը: Հայկի մայրիկը ինքն է զբաղվում որդու ֆիզիկական զարգացմամբ: 50000-65000 դրամ ամսեկան պահանջվում է դեղորայքի համար, օրթոպետիկ կոշիկների համար 30000-35000, որը հաճախակի է մաշվում և փոխվում, ոգոպետի համար 30000 դրամ, ինչպես նաև ջրաթերապիա:
     Ընտանիքը բնակվում է Արմավիր քաղաքում:
    
  • Հարգելի՛ ընկերներ, Հայկի ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար կարող եք գումարային փոխանցումներ կատարել ՎՏԲ-բանկի հետևյալ հաշվեհամարներին՝

    ՀՀ դրամ 16009035495400 ԱՄՆ դոլար16009035495401
    ԵՎՐՈ 16009035495402
  • ՌԴ ռուբլի 16009035495403 SWIFT: ARMJAM22
  • Ստացող՝ Մարիանա Մնացականյան հեռ.+374 77030747, +37493058084


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5160 | 1 | 0
Facebook