Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Սպառված «Ամենից ամենա» հաղորդում....

22:59, Суббота, 30 Мая, 2015 года
Սպառված «Ամենից ամենա» հաղորդում....

Երբևիցե չե՞ք մտածել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Ամենից ամենա հաղորդումը: Արդեն մի քանի տարի անընդմեջ Atv հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում Ամենից ամենա հաղորդումը` որը տարբեր անվանակարգերում ներկայցնում է 10 լավագույններին:

Սկզբում գոնե ինչպես հետաքրքիր մարդկանց, այնպես էլ հետաքրքիր անվանակարգեր էին ներկայացնում, որը ինչ որ չափով հետաքրքրություն էր առաջացնում հաղորդման նկատմամբ: Եկավ ժամանակ, որ հետաքրքրությունը պահելու համար «մոգոնեցին» «աստղային պարզաբնումներ» խորագրով հատված հաղորդման մեջ, որտեղ փողոցից պատահական անցորդները հարցեր էին ուղղում «աստղերին»: Իսկ հաղորդման աստղերը, չգիտես ինչու տալիս էին իրենց անմիտ մեկնաբանությունները, արդյունքում չտալով իրենց ուղղված հարցի պատասխանը:

Խոսեմ անվանակարգերից, որոնք արդեն ծիծաղ են առաջացնում… Ամենից Ամենա մարզասրահ գնացող աստղ, աստղային կազմվածք, աստղային քույր եղբայրներ, ուշացող, ծառայած, երազահան, , ֆոբիա ունեցող աստղ, եփող, տափող, ուտող խմող, մորուքով և ավելի անտրամաբանական և չծավալվող թեմաներով:

Հաղորդման ընթացքում հաղորդավարուհի Լիաննա Տեր-Միանսյանը նույն անվանակարգի վերաբերյալ ներկայացնում է նաև արտասահմանյան շոուբիզի աստղերի վերաբերյալ տեղեկությունններ (ի դեպ դրանք ավելի հետաքրքիր են և հաղորդումը կարող էր նրանց տասնյակով ձևավորվել):
     Հյուրերի խոսքը վերլուծում, մեկնաբանում են տարբեր մասնագիտության տեր մարդիկ` կախված անվանակարգի բնույթից, ինչն ուղղակի ստիպում է վերցնել վահանակը և փոխել ալիքը:

Մի՛ լցրեք եթերը աննպատակ և անհետաքրքիր հաղորդումներով, դրանք միայն ձեր վարկանիշի վրա են ազդում:

P.S. Հյուրերը միշտ նույն մարդիկ են, ուղղակի ամեն հաղորդմանը տասնյակի դասավորվածությունն է փոխվում:

Источник: Մադաթ Սադոյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7644 | 0 | 0
Facebook