Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Կայացավ «Հորովել»-ի համերգ-ներկայացումը Գյումրու և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ

00:42, Среда, 20 Мая, 2015 года
Կայացավ «Հորովել»-ի համերգ-ներկայացումը Գյումրու և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ
     Մայիսի-17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ «Հորովել» երգի պարի անսամբլի, Գյումրու Վարդան Աճեմյանի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնների համատեղ համերգ–ներկայացումը: Համերգ ներկայացմանը մասնակցում էին Գյումրու և Վանաձորի դրամատիկական թատրոնների արտիստները, Հորովել երգի-պարի անսամբլը, երգչախումբը, նվագախումբը, Հորովելի դպրոց ստուդիայի սաները: Թատերականացված համերգ-ներկայացման բեմադրիչներն են ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: Համերգ-ներկայացման պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանն է: Ինչպես տեղեկացրեց պրն Վիրաբյանը՝ համերգ-ներկայացմանը պատրաստվել են մոտ կես տարի: «Երեք ստեղծագործական կոլեկտիվները ամեն ինչ արեցին, որ ունենանք այն արդյունքը, ինչ ստացանք Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Ինձ համար ամենակարևոր գնահատականը հանդիսատեսի գնահատականն է, իսկ ամենաբարձր վարձատրությունը՝ երկարատև հոտնկայս ծափահարությունները», -նշում է համերգի պրոդյուսերը: Նման նախագծում հանդես գալը համերգ-ներկայացման բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանի առաջին փորձը չէր, սակայն Լոռու մարզում գործող կոլեկտիվների հետ առաջին համագործակցությունն էր:
     «Հորովել» - ի հետ համագործակցության առաջարկը եղել է Տիգրան Վիրաբյանի կողմից: Նա առիթ էր ունեցել ներկա գտնվելու «Հորովել» անսամբլի համերգներից մեկին և տպավորությունները այնքան մեծ էին, որ առաջարկեց համատեղ համերգային ծրագրով հանդես գանք: Ես որոշեցի մեկ անգամ ներկա գտնվել, տեսնելով պարային համարները, հասկացա, որ ես այնտեղ անելքի կունենամ: Պարերում առկա էին թատերական էլեմենտներ: Որոշվեց, որ պարերը պետք է կարել մի թելի՝ սյուժեի վրա. ստեղծել պիես «Հայի ցավը, հայի հոգին» վերնագրով: Կազմվեց ստեղծագործական խումբ, գրվեց սցենար: Սցենարի հեղինակը Գյումրու թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանն է: Հերոսներ պիտի առաջ գային և այդ հերոսը պիտի լիներ գյումրեցին, լոռեցին, մշեցին: Հերոսներին մարմնավորում էին Գյումրու թատրոնի արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանը, Ասպրամ Բաղդասարյանը, Արսեն Միքայելյանը, Վանաձորի թատրոնի դերասաններ Ալլա Դարբինյանը, Մայիս Սարգսյանը: Նշեմ նաև, որ համերգ-ներկայացման հասցեատերերը երիտասարդներն էին»: Համերգն-երկայացումից իր ստացած տպավորություններով մեզ հետ կիսվեց նաև՝ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը. «Դա իսկական տոն էր, ես վաղուց այս քաղաքում նման տոն չէի տեսել: Շատ լավ է, որ մշակութային կապերը ամրապնդվում են, ինձ շատ դուր եկավ մտահղացումը, ձևավորումը շատ բարձրակարգ էր: Մաղթում եմ, որ նման ծրագրերը շարունակվեն: Բարձր եմ գնահատում երիտասարդների կատարած աշխատանքը: Բալետմաստերին միշտ հաջողվում է խումբը թարմացնել: Ես ինձ համար հայտնաբերեցի բոլորովին նոր կարող ուժեր: Ավանդականը պահպանելով՝ մոդեռն կար, այդ համադրությունը ինձ շատ դուր եկավ: Շատ գեղեցիկ էր լուսային ձևավորումը. Հսկայական աշխատանք էին կատարել և՛պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, և՛ բեմադիրչ Լյուդվիգ Հարությունյանը: Ես տպավորված հեռացա դահլիճից» .-ասաց Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ինչպես տեղեկացրեց համերգի պրոդյուսերը՝ «Հորովելցիները» ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ նույն համերգային ծրագրով հունիսի 12 –ին կներկայանան Ստեպանակերտի մշակույթի պալատում և հունիսի 21 –ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոնում:
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4865 | 0 | 0
Facebook