Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

13:07, Вторник, 19 Мая, 2015 года
ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
     Քո վերադարձին ես շատ եմ սպասել...
     Ճիշտ է` չեմ ասել
     Կարոտս մեկին,
     Բայց իմ աչքերը` տխուր ու սառած,
     Խորթ էին ամենքին...
     Ես միշտ էի ժպտում,
     Թե քեզնից առաջ, քեզ հետ` ավելի,
     Բնա'վ, չէի կոպտում
     Կյանքում ոչ մեկի...
     Հիմա` չարացած,
     Սիրտս` քարացած,
     Սառած աչքերս քո ճամփին հառած`
     Փակվել եմ իմ մեջ...
     Վառում է ներսից կարոտը անշեջ,
     Վառում է սիրտս ու հոգիս տկար,
     Բայց քեզ չհուզեց` դու էլ ետ չեկար...
     Իմ ներաշխարհի հրդեհը անտես
     Չունեցավ երբե'ք մի ականատես,
     Բայց երբ աչքերս,
     Սառած աչքերս
     Հուրը կարոտի նրանք էլ զգացին,
     Լուռ դիմադրելու
     Փորձեր արեցին,
     Հույզերս թաքուն,
     Ավա~ղ, մատնեցին...
     Միշտ էլ այդպես է` կարոտից մոլոր
     Սառած աչքերը հալվում են մի օր...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4027 | 0 | 0
Facebook