Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Ուկրաինայում Facebook-ի գրասենյակ բացելու շուրջ բանակցությունները սկսված են. Պորոշենկո

20:22, Пятница, 15 Мая, 2015 года
Ուկրաինայում Facebook-ի գրասենյակ բացելու շուրջ բանակցությունները սկսված են. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի համար կարևոր է համարում Facebook ընկերության գրասենյակի բացումը. նա նշել է, որ ընկերության հետ այդ հարցով բանակցություններն արդեն սկսվել են, գրում է РИА Новости-ն։


    

«Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատասխանել է ուկրաինացի օգտատերերի հարցերին։ Հուսով եմ, որ սոցցանցի ուկրաինական հատվածի մոդերացիան, անկախ դժվարությունից, հետագայում էլ կիրականացվի հստակ և ընկերության բոլոր կանոնների համաձայն։ Facebook-ի գրասենյակի հետ երկխոսությունը սկսվել է։ Միջազգային ընկերությունների ներկայացուցչությունների բացումն Ուկրաինայում համարում եմ առաջնահերթ մեր պետության համար», - գրել է Պորոշենկոն Facebook-ի իր էջում։


    

Հիշեցնենք, որ Facebook սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր տարեդարձի օրը (մայիսի 14-ին) ավանդական հարցուպատասխան է իրականացրել, որի ընթացքում հայտարարել է, որ Facebook-ի ուկրաինական և ռուսական հատվածի մոդերացիան իրականացվում է Դուբլինից։
    
     Facebook-ի հիմնադիրը նաև երախտագիտություն է հայտնել ուկրաինացի օգտատերերին ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Facebook-ի հանդեպ հետաքրքրության համար։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3774 | 0 | 0
Facebook