Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Սեդրակյանը 1992թ. ավարտել է Երևանի Ճարտարապետա–շինարարական ինստիտուտը և ստացել կոչումը

21:47, Воскресенье, 27 Января, 2013 года
Սեդրակյանը 1992թ. ավարտել է Երևանի Ճարտարապետա–շինարարական ինստիտուտը և ստացել կոչումը
     Երբ առկա քաղաքական ուժերն իրենց սպառում են ու էլ ոչ մի թարմ բան չեն կարողանում առաջարկել, մեջտեղ են գալիս տիեզերական ուժերն ու Սասնա Ծռերը, Վարդան Սեդրակյանը ` Էպոսագետ (Շինարար):Վարդան Սեդրակյանը 1992թ. ավարտել է Երևանի Ճարտարապետա–շինարարական ինստիտուտը և ստացել «Էպոսագետ»կոչումը:«Էպոսագետը» միջոցներ, կարծես թե, ունի: Համենայն դեպս, նախընտրական քարոզարշավը դեռ չէր սկսվել, իսկ նա արդեն բավական գումար էր ծախսել. լիագույն, A2 ֆորմատի պաստառներ տպելու ու ոչ միայն Երևանում, այլև շրջաններում փակցնելու համար: Այնպիսի լուրջ գործունեություն է ծավալում, մտածում ես թե «վերևն` Աստված, ներքևը` Վարդանը» (իսկապես ընտրվելու միտք ունի ):
     Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է գուցե մերօրյա փոքր Մհերը. հին աշխարհը կործանվել է, ստեղծվել է նորը, ցորենի հատիկը մասուրի չափ է, իսկ գարին՝ ընկույզի, ուզում է դուրս գալ քարանձավից ու նախագահի կերպարանքով փրկել Հայաստանը:
     Նման ծաղրածուներին չեն վարկաբեկում, այլ նման ծաղրածուներն են ընթացքում հումոր-մումոր անելով, ամբախ-զամբախ խոսելով փորձում վարկաբեկել ուրիշներին:
     Հեղինակ` Սևան Աղաջանյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5721 | 58 | 0
Facebook