Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի տնօրեն Ստեֆըն Քիգանի և ավագ դպրոցի ղեկավար Վահագն Վարդանյանի այցը «Քվանտ» վարժարան

«Քվանտ» վարժարան
Пресс-секретарь:
«Քվանտ» վարժարան
16:16, Вторник, 28 Апреля, 2015 года
Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի տնօրեն Ստեֆըն Քիգանի և ավագ դպրոցի ղեկավար Վահագն Վարդանյանի այցը «Քվանտ» վարժարան

Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի (CNIS, Singapore) հետ ջերմ ու սերտ կապեր են հաստատված դեռևս 2011 թ. –ից: Ավագ դպրոցի ղեկավար, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Վահագն Վարդանյանն ամեն անգամ Հայաստան կատարած այցի շրջանակներում ժամանակ է գտնում «Քվանտ» վարժարան այցելելու և սեփական փորձը փոխանակելու ինչպես վարժարանի ուսուցիչների, այնպես էլ աշակերտների հետ:

Ապրիլի 25-ին Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի տնօրեն Ստեֆըն Քիգանը և Վահագն Վարդանյանը հյուրընկալվեցին «Քվանտի» նոր մասնաշենքում, որտեղ իրականացվում է վարժարանի ՄԲ համակարգում և տարրական դպրոցում սովորող աշակերտների ուսումնական գործընթացը:

Այս անգամ դպրոցի տնօրինությունը Հայաստան էր ժամանել դպրոցի ՄԲ «Դիպլոմա» ծրագրով` նոր ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպելու նպատակով: Ընդունելության փուլն անցած դիմորդներին դպրոցը հնարավորություն է ընձեռում ստանալու կրթաթոշակ` ուսման վարձի մինչև 75%-ի չափով: Այսպիսով, հայ աշակերտները բացառիկ հնարավորություն են ստանում կրթություն ստանալու աշխարհի ամենազարգացած ու ապահով երկրներից մեկում` Սինգապուրում:

Չինական միջազգային դպրոցը հիմնադրվել է 2006 թվականին` իր կազմում ընդգրկելով տարրական, միջին և ավագ դպրոցները: Դպրոցում ուսուցման լեզուն անգլերենն է, իսկ որպես երկրորդ լեզու դասավանդվում է չինարեն: Ի դեպ, այն աշխարհում առաջին ոչ հայկական դպրոցն է, որտեղ հայ աշակերտներին, որպես մայրենի լեզու, դասավանդվում է հայերեն:

Սինգապուրում Չինական միջազգային դպրոցը
Սինգապուրում Չինական միջազգային դպրոցը
Սինգապուրում Չինական միջազգային դպրոցը
Սինգապուրում Չինական միջազգային դպրոցը
Источник: www.quantum.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
11065 | 0 | 0
Facebook